Արտերկրում բուժումն օգուտ տվե՞ց` «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանից: «Իհարկե, առաջընթաց կա»,-պատասխանել է նա:
Հայրիկյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել մյուս հարցերին: Մասնավորապես՝ պատրաստվո՞ւմ է դատարանում ցուցմունք տալ կամ գո՞հ է նախաքննության ընթացքից, թե՞ ոչ: «Ջանիկ, ես որեւէ հարցի չեմ պատասխանում: Ես հանգստանում եմ: Ամենայն բարիք»,-եղել է հարցերի պատասխանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում