Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի օգնական, 49-ամյա Մասսիմո Կարրերան ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր է ճանաչվել, որի ժամանակ զոհվել են 23- ամյա երկու աղջիկներ: Նրանցից մեկը մահացել էր տեղում, մյուսը՝ հիվանդանոցում: Հաշվի առնելով, որ սպանությունը չկանխամտածված է եղել, դատարանը Կարրերային դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ