Շաբաթ օրը՝ Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխելու ճանապարհին տեղի ունեցած միջադեպի ընթացքում «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկը ջարդելու վերաբերյալ տարածած տեղեկատվության հիման վրա ՄԻՊ գրասենյակը վարույթ է սկսել:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Aravot.am-ին ասաց, որ արդեն համապատասխան հարցումներ են ուղղել պատկան մարմիններին: Նրա խոսքերով, այդ օրը, երբ իրենք դեպքի վայր են հասել, կոնֆլիկտն արդեն ավարտված է եղել: ՄԻՊ գրասենյակը վարույթ է սկսել «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանի facebook-յան դիմումով:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սեւանի ճանապարհին ուժային գերատեսչության ներկայացուցիչները հարձակվել են Կենտրոն հեռուստաընկերության օպերատորի վրա, խլել են տեսախցիկը, ու ինչպես տարածել էր Պ. Ղազարյանը՝ ջարդել են այն ու գողացել են չիպը:
Պարոն Անդրեասյանի խոսքերով, այդ օրը որեւէ այլ մեկի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ բողոք-դիմում ու տեղեկատվություն չունեն. «Չունենք կոնկրետ փաստեր, որ տեղի են ունեցել հակաիրավական գործողություններ, չունենք նաեւ բողոք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ