Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակչուհի Ա.Մ.-ն մեղավոր է ճանաչվել իր նործին երեխային շնչահեղձ անելու եղանակով սպանելու մեջ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել վերջինիս առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել է ազատազրկման: 2013թ. մայիսի 7-ի դատավճռով բնակչուհին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով:
Սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով: «Առաջադրված մեղադրանքն ամբաստանյալ Ա. Մ.-ի կողմից ընդունելու եւ դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում դատարանն ապացուցված է համարել, որ Ա. Մ.-ն իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ`ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը, բերանը, քթանցքները եւ այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան», – տեղեկացրեցին Սյունիքի մարզի դատախազությունից:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ