Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը արձանագրում է․ «Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման խնդրում կա երկու բեւեռ»

Մայիս 21,2013 21:14

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը հակաօրինական եւ անհիմն մերժեց Մարտի 1-ի սպանությունների հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությունը։ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։
Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման խնդրով ընդդիմության հավաքած 48 ձայնը առավելագույնն է 1999 թվականից ի վեր խորհրդարանի պատմության մեջ։ Այս փաստը մի կողմից՝ վկայում է խնդրի հասարակական հնչեղության բարձր աստիճանի մասին, մյուս կողմից՝ ցուցադրում է վարչախմբի դեմ ընդդիմության միավորման իրական հնարավորությունը։
Քվեարկությունը ու դրան նախորդած քննարկումները ցույց տվեցին, որ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման խնդրում կա երկու հստակ բեւեռ։ Մի կողմում ողջ քաղաքական դաշտն է, քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունների հետ՝ այն համոզմամբ, որ առանց տվյալ խնդրի լուծման Հայաստանը՝ որպես պետություն, ու նրա ժողովուրդը՝ որպես հասարակություն մնալու են փակուղու առջեւ։ Մյուս կողմում իշխանական կոալիցիան է ՀՀԿ եւ ՕԵԿ կազմով, որը ամեն կերպ խոչընդոտելով խնդրի լուծմանը, իր վրա է վերցնում կատարվածի ողջ պատասխանատվությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդես գալով որպես ոճրագործության հեղինակ։
Ինչպես մինչեւ այժմ, այսուհետ եւս, անկախ բոլոր հանգամանքներից ու զարգացումներից, Մարտի 1-ի լիակատար բացահայտումը եւ հանցագործներին պատժելը Հայ Ազգային Կոնգրեսը համարել ու համարելու է իր գլխավոր քաղաքական խնդիրներից մեկը։ Այդ նպատակին հասնելու համար Կոնգրեսն օգտագործելու է քաղաքական, իրավական և քարոզչական բոլոր լծակները՝ գործելով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։

 

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031