Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի գազալցակայանի պատճառով Վարդան Ղուկասյանը եւս կհայտնվի դատարանում

Մայիս 21,2013 20:46

Շիրակի մարզպետարանի դեմ-դիմաց, բարեգործ Հանցմանի թաղամասում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կառուցում էր գազալցակայան, որը թեեւ ապօրինի էր որակվել ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ու այս պատճառով նախկին քաղաքագլուխը մի քանի անգամ վարչական տուգանքի էր ենթարկվել, այդուհանդերձ շինարարությունը շարունակվում էր:

Նախագահական ընտրությունների օրն էլ թունդ վիճաբանություն էր ծավալվել շրջակա շենքերի բնակիչների ու շինարարների միջեւ, բանը հասել էր նրան, որ բնակիչները դիմել էին ոստիկանություն` շինարարությունը դադարեցնելու պահանջով:

Օրերս Գյումրու քաղաքապետարանի ինքնակամ շինությունների բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը քաղաքաում ապօրինի կառուցվող գազալցակայանների հետ կապված տեղեկացրեց հետեւյալը. «Քաղաքում կան ապօրինի շինություններ, որ մենք բազմիցս անգամ դադարեցրել ենք, կազմել ենք համապատասխան վարչական ակտեր` 1, 2, հիմա նյութերը գտնվում են դատարանում, դա Գարեգին Նժդեհ 9/10 հասցեում ինքնակամ կառուցվող գազալցակայանն է: Մեր բազում պահանջներին, մեր վարչական տույժերին նրանք անվանափոխում են կատարում եւ համառորեն շարունակում են իրենց աշխատանքը: Մենք էլ պայքարում ենք, գործերը հիմա գտնվում են դատարանում: Մյուս ապօրինի գազալցակայանը Մուսայելյան 49 փողոցի վրա է, նորից ինքնակամ շինարարություն էին ծավալել, նորից գազալցակայան, դարձյալ ենթարկել ենք վարչական տույժերի, գործը դարձյալ դատարանում է, բնակելի շենքերին կպած է` 30-40 մետր է, նույնը Գարեգին Նժդեհում՝ գազալցակայանը բնակելի շենքերի ետնամասում է»:

Gyumri

Փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանն էլ հավելեց, որ տարածքները տրամադրվել են անհատներին` սպասարկման օբյեկտ կառուցելու համար, սակայն նրանք ինքնագլուխ կառուցել են գազալցակայաններ, քաղաքապետարանի պայքարի արդյունքում դրանք դեռ չեն շահագործվել, այլ դատական հայցեր են ներկայացվել հետեւյալ բովանդակությամբ՝ «պարտավորեցնել ինքնակամ գազալցակայանների սեփականատերերին, որպեսզի  գազալցակայանները քանդեն, քանի որ լուրջ վտանգ են սպառնում հարեւանությամբ ապրող բնակիչների, երթեւեկության եւ քաղաքի համար»: Փոխքաղաքապետը նաեւ ասաց, որ երկու ապօրինի գազալցակայանների համար էլ որպես հայցի ապահովման միջոց դատարանին միջնորդություն է ներկայացվել, եւ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոցը, կատարողական վարույթ է հարուցվել ԴԱՀԿ ծառայության կողմից, որպեսզի արգելվի որեւէ շինարարական աշխատանք կատարելը: Գարեգին Նժդեհ փողոցում կառուցվող գազալցակայանի հետ կապված փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ, քաղաքապետարանի պաշտոնյաները նաեւ տեղեկացրեցին, որ այս գազալցակայանի սեփականատերը հաճախակի է փոխվում, մեկ տեսնում ես «Դանիկո» ՍՊԸ-ն, հետո Մանուկ Մանուկյանը, այնուհետ` Գեւորգ Սողոյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. kovkas says:

    թող տանի այդ գազալցակայանը իրա տան դեմը սարքե օր պայթելուց սաղ քաղաքը իրանից պրծնի:վովա գասպարյանի ասածներնել էր սուտ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031