Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը պնդում է, որ «Դորիանսին» իր կոչը չի վնասել, ժյուրին է «խաղեր» տվել (Տեսանյութ)

Մայիս 21,2013 18:40

Այսօր Aravot.am-ը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց՝ Դուք Եվատեսիլից առաջ կոչ արեցիք Սփյուռքին, որ քվեարկեն Դորիանսի օգտին, սակայն տեսանք արդյունքները: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում դա:

Նախարարը պատասխանեց. «Շատ պարզ: Ես արդեն երրորդ տարին է, որ դիմում եմ սփյուռքին: Եվ փոքրերի եւ մեծերի ժամանակ ամեն տարի ոչ միայն կոչ, այլեւ հեռուստաելույթ եւ տեսահոլովակ եմ նկարում: Եթե դուք առաջարկեք մի ուրիշ ձեւ ինչպես 7 մլն-ին դիմեմ՝ ես անպայման կլսեմ: Ասեմ, որ Հոլանդիայից, Բելգիայից վերջին մեր խոսակցության արդյունքում նրանք ասում են, որ մեր sms-ները տեղ չեն հասել: Գերմանական կողմից ասում են, որ իրենց ուղարկածները դրվել են Իսրայելի ձայների վրա: Ասում են, որ օրինակ, Հոլանդիան առաջին անգամ է մասնակցել Եվրատեսիլին, եւ քանի որ միլիոնավոր հոլանդացիներ քվեարկել են իրենց հարեւաններին, գիտեք, սա քաղաքականություն է, բոլորը հարեւաններին են քվեարկում, հայկական կողմի ձայները արդեն փոքրացել են, խեղճացել են: Երբ Հոլանդիան չէր մասնակցում, հայկական ձայնն ավելի մեծ էր լինում»:

Նա վստահեցրեց, որ պետք է փաստել, որ մեր տղաները փայլուն ելույթ ունեցան, եւ 25 երկրների մեջ հնարավոր չէր առաջին տեղը լինել. «Ուրախ պետք է լինենք, որ ադրբեջանական կողմը միլիոններ ծախսեց, բայց առաջին տեղը չգրավեց ու չկարողացան Եվրատեսիլը իրենց երկիր տանել: Դուք գիտեք ինչպես են խոսում Եվրատեսիլում կեղծիքի, կաշառքի մասին»:

Տիկին Հակոբյանը նաեւ նշեց, որ ինքը վերլուծություն է արել ու եկել այս եզրակացության՝ մինչեւ 2011-ը քանի դեռ ժյուրին չէր մասնակցում քվեարկությանը, մենք ավելի լավ վիճակում էինք. «Ժյուրին սկսեց խաղեր, եւ կարողացավ մեր ձայների վրա ազդել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur says:

    Այս տիկինը իսկապես հոգնեցրել է իր պրիմիտիվ պարզաբանումներով: Հիշում եք նրա հանդիպումը հայտնի աստղագնաց-դոկտորի հետ: Ամերիկայում նման խայտառակությունից հետո նախարարn անմիջապես հրաժարական կտար, իսկ սույն տիկինը լավ կառչել է իր աթոռին: Ցավոք սրտի Հայաստանում նախարարները ժառանգություն են ստացել իրենց աթոռները:

  2. dyadyur says:

    Տիկին Հրանուշ,դե հիմա իմացեք,թե ինչքան վատ է երբ ինչ որ տեղ,ինչ որ բան կեղծում են:Ով,ով,գոնե դուք չպետք է ձեզ վատ զգաք,քանի որ դուք էլ ձեր պաշտոնը պահեցիք կեղծիքի օգնությամբ:Շատ էլ լավ են արել,որ կեղծել են:Թե կարծում եք, որ կեղծելը միայն ձեր իրավունքն է?: Ձեր նշած ժյուրին ,,տվեց այն խաղերը,, ,ինչ խաղեր որ ՀՀԿ-ն տալիս է ընտրությունների ժամանակ:Իսկ այն,որ ձեր կոչը տեղ չհասավ ու մնաց օդի մեջ,դրանում ինքներդ եք մեղավոր:Ինչպես ,,Միմինո,, ֆիլմում՝ ,,Этот ГАИ (Սփյուռքը) тебя сАвсем нИ уважает,,:Այնպես որ հանգստացեք ու սառը ջուր խմեք,ինչպես որ մենք արեցինք ընտրություններից հետո:Շատ քիչ,բայց օգնում է:

  3. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    Էս հհկ-ականները հետաքրքիր են, չէիք կարում ընտրակաշառք բաժանելու ձեր հսկայական փորձը Եվրատեսիլում կիրառեիք, թէ ըտենց սուտի բաների վրա փող չեք ծախսում: Ընտրությունների ժամանակ կաշառք բաժանելու հսկայական փորձը թողած քարոզարշավ եք արել, ինչ միամիտ բաներ եք թույլ տվել:

    Իսկ եթե լուրջ, ապա կարևորը Դորիանսը շատ էլ լավ ելույթ է ունեցել, իսկ զբաղեցրած տեղի համար պետք չէ նեղվել, քանի որ նմանատիպ միջոցառումներում ուրիշ արժեքներով են առաջնորդվում: Մեր երգչին պետք չէ մխիթարական խոսքեր ուղղել չհաղթելու համար, այլ միայն շնորհավորել ու շնորհակալություն հայտնել Հայաստանը պատվով ներկայացնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031