Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ․ «Քաղաքական անկայունությունները գերտերությունների համար շահավետ են»

Մայիս 21,2013 18:33

Քանի՞ տոկոսով կթանկանան մյուս ապրանքները գազի գնի բարձրացման դեպքում, այս հարցը Aravot.am-ը ուղղեց տնտեսագետ Կարեն Պետրոսյանին, որին ի պատասխան վերջինս ասաց. «Գների բարձրացում, որ տեղի կունենա, դա փաստ է, որովհետեւ այն ապրանքները, որ արտադրվում են, դրանց մեջ նաեւ գազ է օգտագործվում: Սակայն շատ կարեւոր է, որ եւ տնտեսագետները, եւ քաղաքացիները չփորձեն կանխատեսումներ անել, որովհետեւ այս պարագայում անշնորհակալ գործ է, եւ դա մարդկանց մոտ կառաջացնի խուճապ: Եթե ես այսօր փորձեմ կանխատեսումներ անել, կարող եմ անել գիտական մակարդակում, գիտաժողովներին, բայց որպես տնտեսագետ ճիշտ չեմ համարում կանխատեսումների հրապարակումը, որովհետեւ կանխատեսումները կարող են հակառակ էֆեկտ առաջացնել: Երբ, որ մարդիկ սպասում են գների բարձրացման, եւ մտածում են, որ շատ կբարձրանա, դրա արդյունքում կարող են գները ավելին բարձրացնել, քան պայմանավորված լինի գազի գնի բարձարցմամբ: Այսինքն, երբ որ մարդիկ վատատեսական, հոռետեսական են տրամադրված գների բարձրացմանը, իրենք շուկայում ստեղծում են արհեստական հավելյալ բարձր պահանջարկ, որը էլ ավելի մեծ չափով է բարձրացնում գները: Այս պարագայում կանխատեսումը զուտ պետք է արվի գիտական, ճյուղային հարաբերակցության վրա, օրինակ`այսինքն մեկ ճյուղի գազի գնի միավոր թանկացումը ինչպես կազդի մյուս ճյուղերիապրանքների գնի վրա: Բայց նորից եմ ասում, որ սա բավականին բարդ է, որովհետեւ էսօր մարդկանց մոտ վճարունակ պահանջարկը  բավականին ցածր է, եւ ապրանքների հավելյալ գների բարձրացումը կարող է բերել այդ ապրանքներից հրաժարվելուն, եթե առաջին անհրաժեշտության ապարանք չէ: Սա էլ կարող է ավելացնել գործազրկությունը, այսինքն ապրանքը չի սպառվում, գործարարը իր բիզնեսը փակում է»:

Ի դեպ, տնտեսագետի փաստմամբ, այսօր համաշխարհային շուկայում գազի գների էժանացում է նկատվում: «Հայաստանում գազի գինը թանկացավ, որովհետեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները միշտ փոխկապակցված են, եւ կարծում եմ, որ գների բարձրացումը իր հիմքում ունի նաեւ քաղաքական խնդիր: Չեմ կարծում, թե Հայաստանը այն երկիրն է Ռուսաստանի համար, որը ինքը մտածում է, թե մեր մոտ վճարունակ պահանջարկը շատ մեծ է եւ շուկայի առաջարկ-պահանջարկով է որոշել, որ գազի գինը Հայաստանում ավելի թանկ լինի: Սա, տարբեր տնտեսական քաղաքական շահերի իմաստով, կոնկրետ գործողություն է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Առավել եւս, ես կարծում եմ, որ այս ամբողջի հիմքում Հայաստանում բավականին լուրջ սոցիալական լարվածություն ստեղծելու միտում կա, այսինքն, հանգեցնելու է էլ ավելի սոցիալական լարվածության եւ բեւեռացվածության, այսինքն, եթե մենք էս պահին ունենք մոտավորապես 50 տոկոս աղքատություն Շիրակի մարզում. յուրաքանչյուր երկրորդ մարդը աղքատ է, գների բարձրացումը միանշանակ ավելացնելու է աղքատների թիվը երկրում: Իսկ սոցիալական հետեւանքները կարող են հանգեցնել քաղաքական անկայունության եւ քաղաքական հետեւանքերի, իսկ քաղաքական անկայունությունները գերտերությունների համար շահավետ են եւ տնտեսական եւ քաղաքական իմաստով», -ասում է տնտեսագետը:

 

Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031