Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը հեգնում է ՀԱԿ-ին. «Ո՞ր ՀԱԿ-ի մասին է խոսքը»

Մայիս 21,2013 18:01

«Ցավալի է, որ այս ամբիոնից բարոյականությունից են խոսում մարդիկ, որոնց քաղաքական կենսագրությունը մեր աչքի առաջ է: Հատկապս ՀԱԿ-ը: ՀԱԿ-ի մասին խոսելիս՝ պիտի խնդրեմ ներկայացնեք, թե ո՞ր ՀԱԿ-ի մասին է խոսքը»,- այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր ելույթը ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հավելեց, որ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունն՝ աշխատում. «Վստահությունից խոսում էին մարդիկ, ովքեր կորցրել էին վստահությունը ՝ իրենց իսկ համախոհների մոտ: Իշխանության որակից խոսում են նրանք, ովքեր վերածվել են այլ քաղաքական ուժի վակուումի: Այո, իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր են շատ դեպքերում, մենք չենք կոծկում մեր սխալները: Դժվարությունով հանդերձ, հավատում ենք, որ վաղվա օրն ավելի լավ է լինելու»: Նա կոչ արեց լավատես լինել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նոնա Ավդալյան says:

    Բրավո Արմեն:

    Հռիփսիմե ջան, իսկապես մեզ խղճազեք և հանրապետական թափթփուկների նմանատիպ հիմարություններով մեզ մի ծանրաբեռնեք: Մեկ մեկ գալուսին անդրադարձեք և վերջ: այ էդ մտքի տիտանին պետք է մեկ մեկ անդրադառնալ, նրա մտքերի մասին կարդալուց հետո, մի քիչ ուրախանում ենք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031