Այսօր Արմավիրի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ինչպես խոստացել էր լրագրողներին, հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ-ում եւ բարձացրեց կարկուտից տուժած համայնքների հարցը: Նա ներկայացրեց գյուղացիների պահանջները կետ առ կետ եւ առաջարկեց, որ բուհերում սովորող տուժած գյուղացիների երեխաների վարձը զեղչելուց, առողջապահական անվճար ծառայություններ մատուցելուց բացի, նաեւ բացվի հաշվեհամար, եւ մեծահարուստները, նրանք, ովքեր ուզում են փրկել մեր կերակրողին՝ գյուղացուն, գումար փոխանցեն:
Առաջինը Ալեքսան Պետրոսյանի առաջարկին արձագանքեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցելու է այդ հաշվեհամարին եւ հորդորեց պատգամավորներին՝ իրենց «սուրբ պարտքը» կատարեն եւ օգնեն գյուղացիներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աշխատավարձդ պետք չի Արգամիչ ջան, մի ամսվա անաշխատ եկամուտդ տուր՝ գյուղը կծաղկի: