Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «ՀՀԿ-ը խաբեց ոչ թե ընդդիմությանը, այլ ամբողջ հանրությանը»

Մայիս 21,2013 17:47

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարության ժամին խոսեց ՀՀԿ-ի վարքագծի մասին՝ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քվեարկության ժամանակ: Նրա խոսքերով՝ «2008-ի Մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործությունը ստեղծել է բարոյական ջրբաժան, որը թույլ չի տալու մեր հասարակությանը առաջ շարժվել: Որեւէ իշխանություն երբեք չի կարողանա լեգիտիմ լինել, եթե պատժված չլինեն հանցագործները: Այդ պատճառով ՀԱԿ-ը հետապնդում է Մարտի 1-ի դատը:

Հասկանալով նախագծի մերժման պատասխանատվությունը՝ ՀՀԿ-ն հրապարակային խոստում տվեց, որ կողմ կլինի, եթե հարցը չդառնա քաղաքական շահարկումների առիթ: ՀԱԿ-ը համաձայնեց ՀՀԿ-ի տված երաշխիքներին: Մայիսի 20-ին ՀՀԿ-ն բացեիբաց դրժեց իր իսկ հրապարակային տրված խոստումները: Սրանով ցույց տվեց ռեժիմը, որ սարսափում է ճշմարտության բացահայտումից, իր վրա վերցրեց Մարտի 1-ի ամբողջ պատասխանատվությունը: ՀՀԿ-ն խաբեց ոչ թե ընդդիմությանը, այլ ամբողջ հանրությանը: ՀՀԿ-ն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ ցանկացած բանակցություն անիմաստ է»:

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սագսյանն էլ վստահեցրեց, որ հայ ժողովուրդը կեղծված ընտրություններից հետո ստացավ հաջորդ շառաչուն ապտակը՝ Տիգրան Սարգսյանի վերանշանակումը. «Հավաստիացնում եմ, որ ներկայացրած ծրագիրը ոչ մի հավատ չի ներշնչում: Ընդամենը մի քանի ամիս առաջ նույն կառավարությունը անհնարին համարեց բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը, իսկ հիմա անհասկանալի է, թե ինչ հիմքով է խոստում տալիս աշխատավարձն էական բարձրացնել»: Նա խոսեց նաեւ ՍԴՀԿ-ի դեմ դատարանի վճռի մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031