Այսօր Aravot.am-ը գյուղնախարար Սերգո Կարապետյանին հարցրեց՝ Հրանտ Բագրատյանը քիչ առաջ ԱԺ-ում ձեզ մեղադրեց ստի մեջ, ասաց որ ուռճացված թվեր եք ներկայացնում՝ համաձա՞յն եք այդ գնահատականի հետ: Նա պատասխանեց. «Այն թվերը, ինչ ներկայացնում եմ, ազգային վիճծառայության ներկայացրած տվյալներն են»: Մեր դիտարկմանը, որ գյուղապետերն են Ձեզ ներկայացնում, հնարավո՞ր է սխալ ներկայացնեն, Ձեզ խաբեն՝ նա պատասխանեց. «Բա ո՞վ, պետք է ներկայացնի, գյուղապետերն են ներկայացնում: Մենք ընդհանապես էդ տեղեկություններին չենք տիրապետում: Գյուղապետերը ներկայացնում են Ազգային վիճակագրական ծառայությանը»:
Մեր դիտարկմանը, որ զուտ տրամաբանությամբ էլ այդ թվերից պարզ չէ՞, որ մեր ներքին շուկային չի համապատասխանում՝ նա ասաց, որ տրամաբանությունը չեն վերցնում, վիճակագրությունն են վերցնում: Մեր հարցին՝ Դուք կասկածի տակ չե՞ք առնում այդ թվերը, օրինակ, որ խաղողի այդքան բերք չունենք՝ նախարարը պատասխանեց. «Ոչ, բոլորովին: Ընդհակառակը, բերքատվությունն ավելի բարձր է, քան երեւում է վիճակագրական տվյալներով»:
Գյուղնախարարն ասաց, որ գյուղացիներից ժամանակ են խնդրել մինչեւ հինգշաբթի օրը, որ ասեն, թե ինչ միջոցներ են պատրաստվում ձեռնարկել՝ իրենց օգնելու համար. «Ես պիտի ասեմ՝ շատ մեծ օժանդակություն է լինելու»: Գյուղացիների վարկերը սառեցնելու հետ կապված նախարարն ասաց, որ դա հավանաբար դրական լուծում կստանա. «Գյուղացիների պահանջները համարյա ամբողջությամբ բավարարվելու են»:
Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր չի՞ արտերում պարզապես աղոթք անող քահանաների հաստիքը կրճատեք եւ դա դնեք գյուղացիական ապահովագրության վրա, որովհետեւ ինչպես տեսանք, աղոթքն այնքան էլ չօգնեց՝ նախարարը նետեց. «Քեզ ա պետք աղոթել, աղջիկ ջան, որ մի քիչ դարձի գաս: Դու քրիստոնիա չես ըստ երեւույթին: Դե մի հատ էլ դու աղոթի»: Լրագրողը հակադարձեց՝ ինչի՞, ի՞նչ ասացի հակաքրիստոնեական, ես աղոթելու գործառույթ չեմ վերցրել իմ վրա՝ նախարարը խորհուրդ տվեց. «Վերցրու, ինչի՞ չես վերցնում, մի հատ էլ դու աղոթի, օգնի երեւի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հարգելի,՝ Ռիփսիմե: Ձեր տված հարցը՝ գյուղնախարարին, որ արտերում աղոթք անող քահանաների
հաստիքը կրճատել և դա դնել գյուղացիական ապահովագրության վրա,՝ գեղեցիկ հումորի հետ մեկ
տեղ պարունակում է՝ և մտահոգություն, և վիշտ, և ցավ, նաև ելք տվյալ իրավիճակից: Ժողովրդի մի հատվածի հանդեպ, որը ըստ էությամբ դատապարտված է ոչ միայն իր ընտանիքին, այլ ողջ ժողովրդին կերակրելու հոգսով, և ոչ իրեն, ոչ մեզ չի կերակրում այդքան ապաշնորհ ղեկավարների պատճառով: Ցանկացած նորմալ երկրում գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է,՝ թե՛ դատացիա-
ների կարգով և թե՛ այլ խրախուսման: Միայն մեր նման մի քանի երկրում է, որ աղետի պահին են
մտածում տանք թե՛ խոստանանք ու խաբենք:
Ձեր տված հարցը, որը նաև որոշակի լուծում էր առաջարկում, ես կասեի հարցերի հարցն է, իր համով
ու հոտով: Բայց անկեղծ ասած ես սկզբից սխալմամբ կարդացի,՝ ԱՐՏԵՐՈՒՄ բառի փխարեն՝,
ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, և ապշեցի Ձեր տեղեկացված լինելուն,՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ մեր քահանաների զբաղմունքով:
Մեր քահանաները,՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ այնպիսի կյանով են ապրում, որ նույնիսկ մեր երկրի նախագահը
կնախանձեր նրանց, այն առումով, որ նրանց զվարճանքները ամեն շաբաթ համեմված՝ կենացներով
բաժակաճառերով ու շալլախոյով կգերազանցեր նախագահի կենացներին ու շալլախոյին, թեպետ չպետք է թերագնհատել,՝ վերջինիս մոտ էլ վատ չի ստացվում այդ ամենը, միայն ցավոք իրենցից
պահանջվող պարտականության համար ժամանակ չի մնում:
Կփոձեմ մինչև այս տարվա վերջ, անձամբ Ձեզ մի շաբաթագիր նվիրել, որտեղ մեր գերագույն սրբերից մեկը,՝ 1996թ-ին ինչպես է մի փոքրիկ երկրի մայրաքաղաքի գիշերային բառում, իր
առաքելությունը կատարում: Դժվարությունը նրանում է, որ լույս տեսնելուն պես,՝ անհետացան:
հ