Սահմանամերձ հողերն անմշակ են
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում այժմ կառուցվում է «Սուրբ Գեւորգ» եկեղեցին: Եկեղեցին այդպես է կոչվել, քանի որ Բերդում եղել է 1680 թ. կառուցված, բավական մեծ չափերով եկեղեցի, որը 1930-ական թվականներին քանդել են: «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հիմնարկեքը Բերդում կատարվել է մեկ տարի առաջ՝ 2012թ. մայիսի 20-ին: Եկեղեցու շինարարության ընդհանուր գումարը 450 միլիոն դրամ է, որի մեծ մասը Մայր աթոռն է տալիս: Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը մեզ հայտնել է, որ Մայր Աթոռն այդ նպատակով տրամադրել է 900 հազար դոլար, որի գումարը նվիրաբերել է երջանկահիշատակ ամերիկահայ Ջոն Ստվիենսը:
Բերդի տարածաշրջանում այժմ գործում են 2009թ.-ին որոշ չափով վերանորոգված եւ որպես հոգեւոր օջախ գործարկված Տավուշ գյուղի(նախկին անունը՝ Թովուզ) «Սուրբ Աստվածածին» , 2011թ. օգոստոսին օծված Մովսեսի «Սուրբ Աստվածածին» եւ Վարագավանի «Նոր Վարագավանք» եկեղեցիները: Բերդի տարածաշրջանի բնակիչները «Առավոտի» թղթակցին ասացին՝ ի՞նչ կարիք կա Բերդում նման շքեղ եկեղեցի կառուցելու, հիմա հազար ու մի հոգս կա, գումարներ չկան դրանք լուծելու: Բերդի տարածաշրջանում շատ տարածքներ անմշակ են: Գյուղացիները հացահատիկ քիչ են ցանում, որովհետեւ հացահատիկահավաք կոմբայնները քիչ են, եղածների մեծ մասն էլ ՝ մաշված , բերքահավաքի շրջանում օրերով շարքից դուրս են գալիս: Ներկայումս հացահատիկահավաք մեկ կոմբայնի գինը 70 հազար դոլարին համարժեք գումար է; Բերդի տարածաշրջանի բնակիչներն ասում են՝ եկեղեցու շինարարության համար ծախսվող 450 միլիոն դրամով Բերդ քաղաքն ու տարածաշրջանի բոլոր՝ 15 գյուղերը կապահովվեին նոր կոմբայններով, կնվազեին անմշակ մնացած հողերը, սահմանամերձ , ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքից կպակասեր արտագաղթը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչ ասենք, Շատ նման է վաղուց գոյություն ունեցող հայ գուսանական երքի բառերին՝
.. Մի գյուղ գիտեմ ժամի սիրահար,
Իրենք Հաց չունեն ուտելու համար,
Յոթ հատ վանք են շինում,
Խելքի՜ աշեցեք…
Ինչ ասենք, շատ նման է վաղուց գոյություն ունեցող հայ գուսանական երքի բառերին՝
.. .Մի գյուղ գիտեմ ժամի սիրահար,
Բնակչությունը շատ, մոտ երկու հազար,
Իրենք Հաց չունեն սնվելու համար,
Յոթ հատ վանք են շինում,
Խելքի՜ աշեցեք….
Հիրավի կարելի է ասել, որ մեր երկրում պակասում է պետական մտածողությունը և չկա կարևորը երկրորդականից զատելու մեխանիզմը: Գուցե պետք է տեղեկացնել այդ մասին մեր երկրի ղեկավարությանը, որպիսի նրանք կշռադատեն իրականությունը և ճիշտ լուծում ընդունեն:
Քանի որ մեկ-մեկ ստացվում է հենց այսպես- ուզում էինք լավություն անել, ստացվեց հակառակը:
Այդ նրանից է, որ աչ ձեռքը հաճախ չգիտի, թէ ինչ է անում ձախ ձեռքը:
Խորհուրդ՝ ժողովւրդը թող հավաքվի, խելք-խելքի տա ու միասին որոշի, թէ ինչն է իրենց համար
այս պահին ավելի կարևորը ու մի մարդու պես կանգնի ու պահանջի պետության ղեկավարներից, քանի որ դուք ինքներդ ավելի լավ եք պատկերացնում ձեր կարիքները:
Միայն այդպես: Ցանկանում եմ հաջողություն Ձեր պայքարի Ճամփին: Սարդարապատ:
Շողեր(1-2) – Ճիշտ է:
Մյուս կողմից ,այս օրինակն էլ ևս մի անգամ գալիս է հաստատելու,որ ամբողջ Հայ ժողովրդի պատմության մեջ Հայ եկեղեցուն իրականում ԵՐԲԵՔ չի հետաքրքրել/հուզել Հայ ԺՈՂՈՎՐԴԻ վիճակը: