Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մայիսի 21-ին ընդունեց
Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պևկուրի գլխավորած
պատվիրակությանը:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, խոսելով Հայաստանի և
Էստոնիայի միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա համագործակցության մասին,
հույս հայտնեց, որ այսուհետ երկու երկրների արդյունավետ
համագործակցությունը կշարունակվի նաև դատական ոլորտում:
Արման Մկրտումյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության
դատական համակարգի կառուցվածքն ու գործառույթները, մասնավորապես՝
անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորների
մասնագիտացման հարցին, ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքով գործող դատական
ատյաններին, ինչպես նաև Արդարադատության խորհրդի կառուցվածքին և
գործառույթներին:
Համեմատելով Էստոնիայի և Հայաստանի դատական համակարգերը, Վճռաբեկ դատարանի
նախագահ Արման Մկրտումյանը, մասնավորապես, նկատեց, որ ունենալով նույն
քանակի դատավորներ Էստոնիայում գործող դատավորների վարույթում քննվող
գործերի քանակը շուրջ կիսով չափ պակաս է Հայաստանի համեմատությամբ, ինչն,
անշուշտ, ապահովում է դատավորների աշխատանքի առավել արդյունավետությունը:
Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պևկուրը
շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և առաջարկեց քննարկել
էստոնական փորձը: Նախարար Հանո Պևկուրը, մասնավորապես, ներկայացրեց
Էստոնիայում գործող արտադատական ինստիտուտի փորձն ու արդյունավետությունը,
որն էապես թեթևացնում է դատարանների ծանրաբեռնվածությունը:
Հյուրերը շրջեցին նաև Վճռաբեկ դատարանում, ծանոթացան դատարանի շենքային
պայմաններին ու դատական նիստերի դահլիճներին:
Հյուրերը շրջել են նաև Վճռաբեկ դատարանում, որից հետո այցելել են Երևանի
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան, ծանոթացել դատարանների շենքային
պայմաններին ու դատական նիստերի դահլիճներին:
ՀՀ դատական դեպարտամետնի
Միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի ծառայություն