Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները

Մայիս 21,2013 17:00

Կառավարող վարչախումբն անհիմն պատճառաբանություններով ամեն կերպ խուսափում է Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած 10 գյուղերի բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց:

Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է վարչախմբի ապիկարությունը և յուրային ժողովրդի, մասնավորապես՝ գյուղացու հոգսերի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը: Ավելին՝ ըստ ամենայնի,  վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը:

Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ընբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները և գտնում, որ ներկա ապազգային կառավարման պայմաններում միայն ինքնակազմակերպման նման միջոցներով կարելի է հասնել սեփական շահերի պաշտպանությանը:

Ողջունելով Արմավիրի մարզի բնակիչների պայքարը, անհրաժեշտ ենք համարում նշել, որ հետևանքների դեմ պայքարելուն զուգընթաց, անհրաժեշտ է աշխատել նաև դրանց բուն պատճառները վերացնելու ուղղությամբ: Միայն միասնական ճակատ կազմելով մենք կարող ենք վերացնել մեր ժողովրդի բոլոր դժբախտությունների ու տառապանքների պատճառը՝ Հայաստանի նորգաղութային վիճակն ու դրա գործիքի վերածված կառավարման համակարգը: Ուստի ընդհանրական շահը պահանջում է անձնական ու հատվածական պայքարի առուներն ուղղել դեպի ազգային ազատագրական պայքարի գետի, այն է նոր որակի պետության ստեղծման հունը:

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031