Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը իրավապահ մարմիններին է մեղադրում բանակում սպանված զինվորի ծնողների որոշման համար

Մայիս 21,2013 16:49

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) այս պահին փորձում է ճշտել զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխելու ճանապարհին  սպանվածի հարազատներին ծեծի ենթարկելու տեղեկատվությունը:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Aravot.am-ին ասաց, որ դեռեւս դիմում –բողոք պետական մարմնի ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ չեն ստացել:

Անդրադառնալով նախաքննության փուլում, նախարար Սեյրան Օհանյանի եւ այլ պաշտոնյաների կողմից դեպքի վերաբերյալ մեկնաբանություններ ու վարկածներ տարածելուն, պարոն Անդրեասյանն ասաց. «Եթե ելնենք կոռեկտության տեսանկյունից, արդարադատության լավագույն շահն է համարվում, երբ ընդհանրապես վարկածներ, մեկնաբանություններ չեն շրջանառվում,: Բայց մեր հասարակությունը ոչ միայն այս, այլեւ հազարավոր այլ գործերով երբեք այդ զսպվածությունը չի դրսեւորել եւ ցանկացած գործով էլ հնչել են կարծիքներ, վարկածներ եւ մեկնաբանություններ: Եվ հիմա այս գործով ասել, որ կարող է  ազդել նախաքննության վրա, խիստ կասկածում եմ: Մեր իրավապահ մարմինները հաճախ վստահություն արդարացիորեն չեն ներշնչում , թերեւս արդար քննություն ունենալու միակ ձեւը հասարակության բոլոր կողմերի ակտիվ միջամտությունն է ամեն կարեւոր գործի: Մենք էլ ունենք որոշակի տեղեկատվություն, բայց չենք միջամտում նախաքննությանը եւ սպասում ենք արդյունքներին, կտեսնենք` ինչպես կվարեն այդ քննությունը»:

Պարոն Անդրեասյանի գնահատմամբ, դին Երեւան բերելու քայլում կա  հակաիրավական գործողություն. «Փակել հրապարակը բարոյական ճնշում է բոլորիս վրա: Բայց ես զավեշտալի եմ համարում, երբ փորձ են անում ծնողների տարրական, արտառոց եւ թերեւս անընդունելի ճանապարոհվ պայքարը բարդել իրավապաշտպանների վրա: Եթե մեղավորներ են պետք նման դեպքի համար, որ պարզեն` ինչու են ուզում ծնողները նման քայլ անել, կմեղադրեի վերջին քսան ամյակում իրավապահ մարմինների  գործեալոճին, որից հետո ցանկացած մարդ, որը կորուստ է ունենում, փոխարենը սպասի արդար քննիչի, արդար դատավորի , արդար դատախազի որոշմանը, ստիպված է լինում տարբեր ձեւերովնույնիսկ ամենաանընդունելի ձեւով սեփական վիշտը, սեփական արդարության պահանջը բարձրաձայնել: Այստեղ մեղավորը ոչ թե կողքից ինչոր մարդիկ են, որոնք կարող են թեկուզ սխալ խորհուրդներ տալ , այլ մեղավոր է իրավապահ այն համակարգըորը վստահություն չի ներշնչում եւ ստիպում է  մարդկանց դուրս գալ փողոցներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031