Թեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոնի գոտու համար Կարո Մուրադը հուլիսի 13-ին Բրուկլինում կմրցի Բերնարդ Հոփքինսի հետ, որն այդ տիտղոսին արժանացած բոլոր ժամանակների ամենատարեց մարզիկն է: Հայտնում է «Բոքսինգ սին» լրատվականը:
Հոփքինսն իր իսկ ռեկորդը գերազանցել է մոտ երկու տարի առաջ մարտ ամսին՝ 48 տարեկանում հաղթելով Թեյվորիս Քլաուդին:
29-ամյա Մուրադն ունի 25 հաղթանակ, 1 ոչ- ոքի և 1 պարտություն, հաղթանակներից 15-ը՝ նոկաուտով: Իր միակ պարտությունը կրել է 2010թ., դեռևս անպարտելի Նաթան Քլեվերլիից:
Հոփքինսն ունի 53 հաղթանակ, 6 պարտություն և 2 ոչ- ոքի, հաղթանակներից 32-ն է տրվել նոկաուտով:
Կարդացեք նաև
«Մուրադը կորցնելու ոչինչ չունի, – ասել է Հոփքինսը, – նա գիտի, որ 48 տարեկանի դեմ է մենամարտելու, բայց նա պետք է հասկանա, որ իմ նման 48 տարեկաններ էլ չկան»:
Մուրադն ասել է, որ նա Հոփքինսին թոշակի ուղարկելու հույս ունի:
«Նրա ամենաուժեղ կողմը նրա փորձն է, բայց ես իր երկրպագուների աչքի առաջ կբացահայտեմ նրա թույլ կողմերը, – ասել է նա, – ես իմ կյանքի ամենալավ մարզավիճակում կլինեմ ու իր քթից կխլեմ իր գոտին»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ