Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՊ-ի Ալիկը շատ է նեղվել կարկտահարությունից. «Իմ վրա ընենց ա ազդել»

Մայիս 21,2013 16:38

ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (Մապի Ալիկ), որը Արմավիրից մեծամասնականով ընտրված պատգամավորներից է, այսօր ԱԺ-ում պատրաստվում է հայտարարություն անել կարկտահարության մասին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ երկու անգամ գնացել է Արմավիր եւ տեսել է կարկտահարության հետեւանքները՝ շատ է նեղվել. «Մարդիկ կորցրել են ամեն ինչ: Իրականում նման վնաս մարդը չի կարող պատկերացնել, մինչեւ չտեսնի: Ընդհանուր Արմավիրի մարզի 43 գյուղերից 12 գյուղ է ընդգրկված իմ ընտրատարածքից: Ես 12 գյուղերի բնակիչների հետ էլ խոսել եմ առանձին-առանձին, հասկացել եմ իրանց պրոբլեմները: Մեծ մասշտաբի օգնության կարիք կա: Պետք է գյուղացիներին համալիր օգնություն ցույց տրվի, որովհետեւ այն, ինչ վերաբերում է բոստանաբանջարանային կուլտուրաներին, նրանք կարող են վրականգնել ինչ-որ չափով եւ հաջորդ տարի հողը մնում է հող՝ լիարժեք օգտագործման: Բայց ծառերն ու խաղողի այգին, նրանք դեռ երկու-երեք տարվա խնամքի կարիք ունեն»:

Բոլոր վնասները հատուցել պետությունը չի կարող, քանի որ վնասները կազմում եմ 65-70 տոկոս, միայն 20 հազար խաղողի այգի է վնասվել: Հարցին՝ ի վերջո, գործե՞լ են հակակարկտային կայանները, պատգամավորը դրական պատասխան տվեց, բայցեւ հայտարարեց. «Այս հակակարկտային կայանների գործել-չգործելն այդքան էական չէ, որովհետեւ այդ հակակարկտային կայաններն այդ կարկուտի պայմաններում չէին կարող օգնել: Կրակել են, բայց կարկուտն այնքան ուժեղ է եղել եւ բարձրից ա եկել, եւ շատ սառն է եղել: ՕԳԳ-ն ցածր է եղել: Ես գտնում եմ, որ այդ սարքերն այդ տեղանքի համար չեն նախատեսված, դրանք ավելի թույլ ամպերի համար են»:

Նա ասաց, որ իրենք նոր չեն իմացել, որ այդ կայանները թույլ են, բայց ավելի լավ կայանները, ցանցային համակարգերը  թանկ են:

Պատգամավորն առաջարկում էր, որ տուժած գյուղացիների երեխաներին գոնե մի երկու տարով բուհերի ղեկավարները վարձերից ազատեն, բոլոր առողջապահական հիմնարկները այդ գյուղերի բնակիչներին սպասարկեն անվճար, կամ զեղչով. «Այսինքն, օգնությունը համալիր պետք է լինի: Բերք չկա, որ վնասվի: Եթե հեռուստատեսությամբ տեսել եք այն կանաչը որ կա, հիմա ցուրտ է, 5 օր հետո կգնաք կտենաք, որ բերք չկա, բացարձակ ոչ մի բան չկա»:

Ալեքսան Պետրոսյանը վստահեցրեց, որ գյուղեր կան՝ վնասի չափը շատ մեծ է՝ 100 տոկոս՝ Շենավանը, Բերքաշատը, Բամբակաշատ գյուղը. «Իմ վրա ընենց ա ազդել, մի՞թե կարելի ա սենց: Դա երկրաշարժ էր՝ գյուղատնտեսության մեջ, հավատացեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031