Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրն. Նազարյանը իզուր է շտապել նման հայտարարություն անելուց». Գագիկ Մակարյան

Մայիս 21,2013 16:10

«Մենք երբեք չպետք է ակնկալենք, որ Ռուսաստանը մեզ երկար կխնայի և չի բարձրացնի գազի գինը, որովհետև յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր տնտեսական շահերով»,-այս մասին այսօր «Վարկած» ակումբում ասաց  Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Վերջինիս խոսքով` իր համար Ռուսաստանի հետ բանակցությունների վարման գործընթացը թափանցիկ չէ, քանի որ, ըստ նրա, հասկանալի չէ` ով է վարում այդ բանակցությունները, որտեղ, երբ մեր ղեկավարությունն այստեղ է: «Որտե՞ղ ենք մենք վրիպել, որ Ռուսաստանն առավելագույն սանդղակն է կիրառում Հայաստանի նկատմամբ և պատժում է մեզ»,- ասում է Արդյունաբերողների միության գործադիր տնօրենը:

Նա հայտարարեց, որ կառավարությունը 30 տոկոս սուբսիդավորելու հնարավորություն չունի, և անհասկանալի է` որտեղից է տալու այդ գումարը: Գ.Մակարյանը հորդորում է «ՀայՌուսգազարդի» ղեկավարությանը հանդես գալ հայտարարությամբ` հասարակությանը պարզաբանելով, թե ինչու է բարձրացնում գազի գինը, և, ըստ նրա, ինչո՞ւ է կառավարությունն իր վրա վերցրել այդ հարցի պարզաբանումը: «Կառավարությունը «ՀայՌուսգազարդի» մամլո խոսնա՞կն է»,- ընդգծեց նա:

Բանախոսն անդրադառնալով Ռոբերտ Նազարյանի հայտարարած 20 տոկոսին՝ ասաց. «Ոգևորող չէ, քանի որ չեմ կարծում, որ հանրային հանձնաժողովը հասցրեց 10 օրում  պատվերը ուսումնասիրել և այդպիսի հաշվարկներ անելուց,  կարծում եմ, շտապել են: Ես գտնում եմ, որ հանրային հանձնաժողովը չպետք է նման բան իրեն թույլ տա, որովհետև ինքը դեռ քննարկումներ ունի և երկրորդը` 20 տոկոսը համարում եմ բարձր թիվ: Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ նույն տուրիզմի, նույն մարզերի զարգացման աշխատանքների համար 20 տոկոսը  արգելող հանգամանք է, քանի որ գազաֆիկացումը կարևոր ենթակառուցվածք է, որը տանում է տնտեսության աճի, ռեգիոնալ զարգացման: Պրն. Նազարյանը իզուր է շտապել նման  հայտարարություն անելուց, ով է ասել, որ մենք դրա հետևից պետք է գնանք , չէ որ մենք դեռ չենք միացել քննարկումներին: Մենք ենք, սպառողների միությունն է, այլ կառույցներ են լինելու և մենք պետք է տարբերակները քննարկենք»,-ասաց   Մակարյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031