Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանում են, էլի, ժողովրդին»

Մայիս 21,2013 16:02

Գազի գնի թանկացման լուրերը մտահոգությունների տեղիք են տվել վանաձորցիներին:

 Առաջիկայում գազի գնի հնարավոր թանկացման մասին շրջանառվող լուրերը մտահոգությունների տեղիք են տվել ոչ միայն հասարակության լայն շրջանակներին, այլեւ Վանաձորում բնակվող  Սարիբեկյանների ընտանիքին:

3 անձից բաղկացած ընտանիքի միակ եկամուտը դստեր ամսական աշխատավարձն է, որը հազիվ կոմունալ վճարումների է բավականացնում, մնացածով էլ  այդ ամսվա ուտելիքի ծախսերն են  հոգում:

«Հիմա եթե գազը թանկանա, միայն կոմունալի կհերիքի, ուտելիքի հարցն էլ չգիտեմ` ոնց ենք լուծելու»,-Aravot.am-ի հետ զրույցում նկատում է Արմինե Սարիբեկյանը:

Շրջանառվող լուրերի համաձայն` «ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով շուրջ 67 տոկոսով բարձրացնել գազի սակագինը` հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամը դարձնելով 221 հազար դրամ:

«Սպանում են, էլի, ժողովրդին, ինչի, օրինակ, Վրաստանում գազը, հացը էժանանում է, իսկ մեզ մոտ հակառակն է, սենց որ մնա, Հայաստանում էլ մարդ չի ապրի, թալանում են ժողովրդին»,-ասում է մեկ այլ բնակչուհի` Գայանե Վարդանյանը:

Համաձայն պաշտոնական տվյալների` 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Լոռու մարզում աշխատանք է փնտրում 9131 մարդ:

Մարզում գործազրկության մակարդակը 8 տոկոս է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031