Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին ազատամարտիկն իր վեց անչափահաս երեխաների ու կնոջ հետ ապրում է տնակում (ֆոտոշարք)

Մայիս 21,2013 16:22
PrevPhoto
NextPhoto

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի ծայրամասում է գտնվում Արթուր Ստեփանյանի տնակը, որտեղ նա ապրում է կնոջ եւ վեց անչափահաս երեխաների հետ, որոնցից երկուսը հաշմանդամություն ունեն:

Տնակի ամենամեծ սենյակի հատակին, որը ծառայում է եւ որպես հյուրասենյակ, եւ ճաշասենյակ, եւ ննջարան, խաղում էր ընտանիքի ամենափոքր երեխան՝ 11 ամսական Վարդանը:

Նայելով անհոգ խաղացող որդուն՝ հայրը՝  Արթուրը, ով մասնակցել է Արցախյան ազատամարտին, հպարտորեն ասաց.«Զոհված ընկերոջս անունն եմ դրել»:

«Ութ տարի տնակի մեջ ենք: Էն հույսով, հավատով, որ ամուսնուս թոշակը կլինի, նոր տուն կլինի, ապրել ենք»,- մեզ հետ զրույցում պատմեց տանտիկինը:

Ամբողջական հոդվածը՝ «Առավոտ»-ի առաջիկա համարներից մեկում

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031