Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր ընտրությունից հետո արտագաղթն ավելանում է ընդդիմության պատճառով. Գալուստ Սահակյան

Մայիս 21,2013 15:45

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

– Պարո՛ն Սահակյան, գազի թանկացումը կհանգեցնի այլ ոլորտներում գների աճին, սա իշխանությանը չի՞ մտահոգում:

– Դա բարդ հարց չի, եթե թանկացավ, բնականաբար, բոլորի գրպանին էլ խփելու է: Բայց պետք է մի փոքր համբերենք, որպեսզի ճիշտ վերլուծականներ ունենանք: Այդ կապակցությամբ ամսի 23-ին պատգամավորները հարցեր կտան և՛ կառավարությանը, և՛ Ռոբերտ Նազարյանին: Այդտեղ արդեն հնարավոր կլինի որոշակի գնահատական տալ, առավել ևս, կարծում եմ, որ կհաջողվի որոշակիորեն այնպես անել, որ սուբսիդավորում լինի: Դա արդեն մեր՝ ներքին ռեզերվների հաշվին հիմնականում, առավել ևս, որ բանակցություները Ռուսաստանի հետ շարունակվում են:

– Նախքան ընտրությունները իշխանությունը հայտարարում էր, որ գազի թանկացում չի լինի, բայց ընտրություններից անմիջապես հետո հայտարարվեց գազի սակագնի բարձրացման մասին: Իշխանությունները վախենո՞ւմ էին նախքան ընտրությունները հայտարարել թանկացման մասին:

– Լուրջ չեմ համարում դա, պարզապես ընտրություններից հետո ընդդիմության պարբերաբար կրկնվող սնանկ վիճակը թիրախներ էր ման գալիս՝ օգտագործելու համար: Ի՞նչ կապ ունի, մենք առանձին ինքնիշխան պետություն ենք, և միշտ էլ գազի թանկացման քննարկումները, եթե ընդհանուր առմամբ նայում ենք, եղել են ճիշտ այս պահերին: Համենայնդեպս, կարողացել ենք հաղթահարել, կարծում եմ՝ այս անգամ էլ կհաղթահարենք:

– Կհաղթահարե՞նք, սոցիալական լարվածություն չե՞ք կանխատեսում, մարդիկ այլևս չեն կարողանում այս թանկացումների պայմաններում ապրել:

– Չեմ կարծում, որովհետև եթե ազգաբնակչությանն է վերաբերում, այսպես թե այնպես այդ գաղափարը կա, այսօր էլ է կիրառվում՝ սոցիալապես անապահով խավը որոշակիորեն նաև սուբսիդիաներ է ստանում: Օրինակ՝ այս պահին 60 հազար մարդ դրանից օգտվում է: Այնպես որ, բազմակողմանի վերլուծություններ ունենք, բայց միևնույն ժամանակ պետք է տեսնենք, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է «ՀայՌուսգազարդը» ներկայացրել համապատասխան հանձնաժողով:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031