Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Ի~, գազը թանկացնում է «ՀայՌուսգազարդը», պատասխանը տալիս է Վարդան Այվազյա՞նը» (Տեսանյութ)

Մայիս 21,2013 15:33

Հնարավոր է՝ ռուսական դրամաշնորհի հաշվին սուբսիդավորվի գազի գնի բարձրացման 30 տոկոսը:

«Իշխանությունը հինգ տարի է՝ գիտի, որ գազը թանկանալու է, ինչո՞ւ այս տարիների ընթացքում ոչ մի միջոց չի ձեռնարկել, այդ թանկացման հետեւանքները մեղմելու եւ ժողովրդի վիճակը էլ ավելի չվատացնելու համար»,-այսօր «Հայելի» ակումբում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպիսի հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին: Բացի այդ, պարոն Սարգսյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ Ռուսաստանի` Հայաստանին 180 դոլարով վաճառած գազը Հայաստանի ներսում դարձել է 380. «Այդ գնով Հայաստանին գազ վաճառելը փաստում է այն մասին, որ մեր երկրին հնարավորություն էր տրված, որպեսզի նա իր

դիվերսիֆիկացիան իրականացներ երկրում եւ այդ ցածր գնով գազը ստանալով, կարողանար իր տնտեսությունը զարգացնել: Այսօր Հայաստանի տնտեսությունը նման է, կներեք, էն դիստրոֆիկ մի օրգանիզմի, որը կարող է «պոլիփետի» հետեւում պախկվել  եւ ոչ ոք չի տեսնի այն»:
Երբ
ՀԴԿ առաջնորդը ՀՀԿ պատգամավորից պատասխան պահանջեց գազը թանկացնելու վերաբերյալ, Վարդան Այվազյանը նկատեց. «Ի~, գազը թանկացնում է «ՀայՌուսգազարդը, պատասխանը տալիս է Վարդան Այվազյա՞նը»:

Արամ Սարգսյանի դիտարկումները` տեսանյութում.

Վարդան Այվազյանի խոսքերով, մայիսի 23-ին ԱԺ-ում հրավիրված է լսումներ, որտեղ պետք է նայեն ամբողջ ծախսային մասը` համոզվելու համար, արդյոք այն ծախսերը ադեկվա՞տ են եւ անհրաժե՞շտ են:

Արամ Սարգսյանն ի պատասխան՝ ասաց. «Հենց որ իմացան գազի գինը բարձրանալու է, պարոն վարչապետը միանգամից հայտարարեց, որ 30 տոկոսով մենք սուբսիդավորելու ենք, այսինքն` ոչ թե հարցադրումը արվում է, թե եկեք տեսնենք ինչո՞ւ 67 տոկոսով պիտի բարձրանա գազի գինը, այլ մենք գիտենք, որ պետք է բարձրանա, եւ որեւէ խնդիր չունենք, 30 տոկոսով սուբսիդավորելու ենք»:

«Շատ հարգելով պարոն վարչապետին, Ազգային ժողովն էլ իր լծակներն ունի, իսկ Ազգային ժողովի պարոն Աբրահամյանն էլ հայտարարում է, որ ամսի 23-ին, ժամը 6-ին հրավիրում ենք Ազգային ժողովում արտահերթ լսումների գործընթաց եւ այդ սուբսիդավորումը, որը պետական բյուջեով պետք է պարտադիր արտացոլված լինի, որտեղից է այդ սուբսիդավորումը, ուրեմն եկեք համբերեք, որ պարոն վարչապետի եւ բոլոր մեր գործընկերների հայտարարությունից հետո նոր կխոսենք»,-ՀԴԿ առաջնորդին համբերության կոչ արեց Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ չի բացառվում, որ ռուսական կողմից լինի դրամաշնորհ, որի միջոցներից էլ հնարավոր է գոյանան սուբսիդավորման գումարները: ՀՀԿ պատգամավորի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.

«Արդեն տեսնում ենք, թե արտագաղթի հոսքն օրեցօր ինչպես է ավելանալու:

Տնտեսության դիվերսիֆիկացիան այն է, որ դուք խրախուսեիք փոքր եւ միջին բիզնեսը Հայաստանում, որպեսզի մարդիկ, իսկապես, ունենային աշխատանք եւ համապատասխան աշխատավարձ: Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ երկրից հեռանում են, որեւէ մեկը հաշվե՞լ է, թե ուր են գնում, մեկը դղյակ է գնում Ֆրանսիայում, մեկը կոնյակի գործարան է առնում, մյուսը` կազինո-մազինո: Այդ ամենը իրենք ավելի լավ են հաշվում»,-ասաց պարոն Սարգսյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031