Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաքուն եւ Մոսկվան կքննեն «Եվրատեսիլ»-ում հնարավոր խախտումները

Մայիս 21,2013 15:25

Ռուսաստանը եւ Ադրբեջանը այսօր հայտարարել են, որ քննելու են հնարավոր խախտումները «Եվրատեսիլ – 2013» երգի մրցույթում ձայների հաշվարկի ժամանակ, որի արդյունքներով` Ադրբեջանը ոչ մի միավոր չէր տվել Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովային:

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը վստահեցրել է, որ իր երկրի բջջային կապի օպերատորների տվյալներով` Ռուսաստանը երկրորդ տեղն է գրավել ադրբեջանցի հեռուստադիտողների քվեարկության արդյունքում, հետեւաբար` պետք է ստանար 10 միավոր:

Լավրովը վրդովեցուցիչ է որակել տեղի ունեցածը` հավելելով, թե դա «անպատասխան չի մնա»:

Նախօրեին «Եվրատեսիլ»-ի հետ կապված այս միջադեպի քննության հրահանգ էր տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Եվրոպական հեռարձակողների միությունից, մինչդեռ, բացառել են քվեների սխալ հաշվարկման հնարավորությունը:]

Արման Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031