Եվրոպայում բնակվող Dorians-ի երկրպագուները նամակներ են ուղարկել խմբին` տեղեկացնելով, որ ակտիվորեն քվեարկել են խմբի համար շաբաթ օրը կայացած Եվրատեսիլի եզրափակչում, սակայն իրենց ձայները չեն ընդունվել կամ չեն հաշվարկվել:
Նամակներից մեկում Հոլանդիայի բնակիչ Ալվինա Ղուլյանը գրում է.
«Անձամբ ես քվեարկել եմ 16 անգամ եւ իմ բազմաթիվ ծանոթները նույնպես քվեարկել են Հայաստանի օգտին: Սակայն, քվեարկության ժամանակ, երբ փորձում էինք զանգահարել տան հեռախոսից, զանգ ընդհանրապես չէր գնում, իսկ երբ sms ուղարկեցինք, միայն քվեարկության ավարտից հետո պատասխան հաղորդագրություն ստացանք, որտեղ գրված էր, որ քվեարկությունն արդեն ավարտված է:
Դա նշանակում է, որ ոչ մի ձայն չի ընդունվել, նույն իրավիճակը տիրում էր նաեւ Բելգիայում: Անցած տարիներին Հայաստանը Հոլանդիայից ստացել էր 10, անգամ 12 միավոր, իսկ այս տարի ոչ մի ձայն… Այդպես չէր կարող լինել»:
Կարդացեք նաև
Հայկուհի Խաչատրյանն էլ գրում է Բելգիայից.
«Դիմում եմ ձեզ, որպեսզի հետաքրքրվեք, թե ու՞ր են կորել մեր ձայները: Հնարավոր չէ, որ Հայաստանը Բելգիայից ձայներ չստանար: Մենակ մենք մեր հարազատներով մոտ 200 ձայն ենք ուղարկել: Մեր ընկերները Բրյուսելից, Անտվերպենից, Միխելենից վստահեցնում են, որ նույնպես քվեարկել են Հայաստանի օգտին: Մարդիկ իրենց ուղարկած հաղորդագրությունների կրկնօրինակները պահել են եւ կարող են ցուցադրել»:
Dorians