Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրի «լույսն» ու «ստվերը»

Մայիս 21,2013 14:53

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը:  Մի շարք գերակայությունների շարքում այս ծրագրում առանձնացվում է արժանապատիվ վաստակ ապահովող աշխատատեղերի ստեղծումը և նշվում. «2013-2017 թվականներին կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է լինելու բնակչության համար արժանավայել աշխատանքի ապահովումն ու տնտեսական աճի ձևավորմանն աշխատուժի ընդլայնված մասնակցությունը: Հետևաբար, նոր աշխատատեղերի շարունակական ստեղծումն այսուհետ կգլխավորի կառուցվածքային և ոլորտային քաղաքականությունների նպատակների փաթեթը»:

Կառավարության ծրագիրը բազմիցս քննադատվեց ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից: Օրինակ` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատում է, որ «սա ՀՀ հազվագյուտ փաստաթղթերից մեկն է, որը չունի կոնկրետություն, այն լի է մշուշոտ և անորոշ ձևակերպումներով, ապագա չունեցող երկրի գործողությունների համալիր է»:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այս գնահատականները հետևյալ կերպ մեկնաբանեց. «Այդ ձևակերպումները լուրջ չեն: Կառավարության գործունեության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է: Այն իր կառուցվածքով, խնդիրների ներկայացման խորությամբ քաղաքական փաստաթղթին բնորոշ խորություն և ներկայացման ձև ունի»:

Մեր հարցին` որո՞նք են այն ժամկետներն ու երաշխիքները, որ սահմանում է կառավարության ծրագիրը` համաձայն որի ՀՀ քաղաքացին կունենա արժանապատիվ վաստակ ու կյանք, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ժամկետը առաջիկա չորս տարին է, դրա մասին որևէ տարակուսանք չի կարող լինել: Երաշխիքն այն գործունեությունն է, որ գործադիր իշխանության հետ միասին իրականացրել ենք նախորդ հինգ տարիներին: Եղել է նույն քաղաքական ուժը, նույն կառավարությունը, ամենամեծ երաշխիքը դա է:  Այո, կառավարության ծրագիրն ունի կոնկրետություն: Այն քաղաքական փաստաթուղթ է և ունի քաղաքական փաստաթղթին բնորոշ կոնկրետության չափ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    պ. Գագիկ Մինասյանի պատասխանը՝ վերջին հարցին, ինձ զրկում է ցանկացած տեսակի տրամաբանությունից, թե՛ ի՞նչը կարող է այդքան զորեղ լինել, որը այդ մարդուն դրդում է այդքան
    սարնասիրտ երկրի կործանման ծրագիրը գովերգել: Մի՞ թե ագահության մոլուցքը կուրացրել է այդ
    թիմից յուրաքանչյուրին, որ ոչ ոք չի տեսնում, կամ չի ուզում տեսնել՝ երկրի դռան շեմի աղետը:
    Արթնացիր՝ պ. Մինասյան: Մենք բոլորս մի նավում ենք, որը գնում է դեպի խորտակում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031