Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձել են «Գրան Պրի»-ով

Մայիս 21,2013 14:50

Ապրիլի 26-29-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած «Ֆոլկլյորից մինչեւ մոդեռն» պարի միջազգային փառատոն-մրցույթից պետական «Բարեկամություն» համույթը վերադարձել է «Գրան-Պրի» մրցանակով:

Համույթի տնօրեն Տիգրան Մխոյանը, լրագրողների հետ կիսվելով փառատոնից ստացած տպավորություններով, ինչպես նաեւ խոսելով անցկացման ու մրցանակների շնորհման մասին՝ ասաց.

«Մասնակցեցինք, հաղթեցինք եւ վերադարձանք: Մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած թվով 34 խմբեր»:

«Մենք ազգագրական պարերով ներկայացանք: «Աշխարհումս» պարը ներկայացրեցինք: Երկրորդ փուլում ներկայացանք Նորայր Մեհրաբյանի շատ ազդեցիկ գործով»,- ավելացրեց համույթի հիմնադիր-պարող Աննա Բադալյանը:

Aravot.am-ը «Բարեկամություն» համույթի ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե  ինչպե՞ս կազդի հաղթանակը համույթի հետագա գործունեության վրա:

Աննա Բադալյանը պատասխանեց.

«Այսօր «Բարեկամություն» անսամբլը համարվում է մի բարձր կետ, որին բոլոր աղջիկներն ու տղաները ձգտում են: Եվ կարծում եմ, որ այս մրցանակը նաեւ մի նոր գույն բերեց մեր անսամբլին»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե արդյոք «Գրան-Պրի» մրցանակը ենթադրո՞ւմ է  ֆինանսական ինչ-որ մաս:

Համույթի տնօրեն Տ.Մխոյանը պատասխանեց.

«Կա ֆինանսական մաս, դա մոտավորապես հազար դոլարի չափի գումար է: Մեր խմբի համար փոքր գումար է, ավելի շատ՝ սիմվոլիկ»:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031