Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է բռնել կառավարության ձեռքը

Մայիս 21,2013 14:55

«Ես նոր կառավարություն չեմ տեսնում: Տեսնում եմ նույն կառավարությունը: Կոսմետիկ փոփոխություններով մեր խնդիրները չեն լուծվի: Կարծում եմ՝ եթե այն ժամանակ էլ կառավարությունը ցանկանար, կարող էր շատ խնդիրներ լուծել: Չեն ցանկացել: Հիմա էլ այդ կարծիքին եմ ու չեմ հավատում, որ իրենք ցանկանում են խնդիրներ լուծել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով կառավարության կազմին եւ ծրագրին: «Հայաստանում չկա մի մարդ, ով չցանկանա ապահով եւ անվտանգ Հայաստան: Խնդիրն այն է, թե ով ինչպես է դա պատկերացնում: Եթե կան մարդիկ, ովքեր դա անելու հնարավորություն չունեն, կառավարությունն ունի եւ որոշումներ կայացնելու, եւ դրանք իրականացնելու իրավասություններ ու մեխանիզմներ: Ո՞վ էր իրենց ձեռքը բռնել այն ժամանակ եւ ո՞վ է բռնել այժմ: Հայաստանում տնտեսությունը վերականգնելը եւ հզորացնելը տարիների խնդիր է, բայց սոցիալական անարդարությունները եւ այդ մթնոլորտը վերացնելը՝ օրերի խնդիր: Դժբախտաբար, ՀՀ քաղաքացիները երբեք կառավարության հետ հույսեր չեն կապել, եւ այս սոսկալի արտագաղթի պատճառներից մեկը հենց դա է»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031