ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում հիշեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունը ասուլիսում՝ մենք լավը չենք, բայց մեզնից լավը չկա: «Շատ հետաքրքիր ֆենոմեն է: Հավանաբար կառավարությունը հավատացել է , որ այդ խոսքերը լուրջ են: Կլասիկ գրիգորիչական շուլուխ ա եղել: Դուք չեք ամենալավը, դուք պետք է մեզ ապացուցեք, որ դուք ամենավատը չեք, որովհետեւ ինչ գնում է ժամանակը՝ նախորդ, նախորդ, նախորդ, բոլորն էլ քննադատելի էին, նրանց ֆոնի վրա ուզում եք դառնալ ավելի ավելի մաքրված»:
Անդրադառնալով կառավարության ծրագրին ու խոստումներին՝ նա նշեց. «Օլիգարխների դեմ պայքարն է շատ հետաքրքիր: Համ մենք նրանց չենք ճնշում եւ չենք պայքարում նրանց դեմ, որ հանկարծ օպոզիցիա չդառնան, կամ փողերը մեր երկրից չտանեն, իսկ եթե չեն դառնում օպոզիցիա, ուրեմն մեր ընկերն են, մեր ախպերն են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ