Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե նա իսկապե՞ս «շուլուխ» է արել, երբ ասել է, որ մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա: Նա պատասխանեց. «Որ մենք ամենալավն ենք՝ դրա մեջ չեմ հաշվում Հովհաննիսյանին: Իրան անջատում եմ»:
Հարցին՝ մենք ասելով ՀՀԿ-ին նկատի չունեի՞ք՝ նա պատասխանեց՝ «իրան էլ էի միացնում ու մի քիչ էլ բարձրացնում»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն հիմա շուլո՞ւխ եք արել, թե՞ չէ՝ նա պատասխանեց. «Դե ժողովուրդն է ասում: Քննադատում է եւ ընտրում է, չէ՞: Ուրեմն ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա: Այս պարագայում ես գցում եմ լավերի ցուցակում Հովհաննիսյանին»:
Մենք հետաքրքրվեցինք՝ այսօր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն առաջարկում էր գրազ գալ, տաքսի նստել, գնալ հրապարակ եւ հարցնել մարդկանց՝ կաշառք բաժանե՞լ են իրենց, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Ես պատրաստվում էի իրան հարցնել, վարման կարգը թույլ չի տալիս, ուզում էի հենց իրենից հարցնել՝ ստացե՞լ է ինքը, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այսքան՝ սուտ, կեղծիք, քծնություն, դեմագոգիա,…. այս պատկառելի տեսքով մարդու մեջ: