Մայիսի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1991 թ. ծնված Գագիկ Ղ.-ին:
Պարզվել է, որ մայիսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նրան Սուրենավան գյուղում, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել եղբայրներ` 1982 թ. ծնված Գևորգ Ղ.-ն և 1975 թ. ծնված 1975 թ. ծնված Գեղամ Ղ.-ն:
Գագիկ Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն