Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Խաչիկյանը մտածել է՝ եթե մահացածները կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան»

Մայիս 21,2013 14:01

Ըստ ՀՅԴ պատգամավորի, Խաչիկյանն ընդամենը արդարություն է հաստատել

 Այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը քննադատեց կառավարությանը, որ ոչ ոք իր սխալների համար քաղաքական պատասխանատվություն չի կրում. «Այո, հանցագործը պիտի նստի բանտում՝ հայտնի փաստ է: Հասկանալի է, որ եթե  ինչ-որ ոստիկան մարդ է ծեծում, դուք նրան ձերբակալում եք, ասում եք՝ էլ ինչ անեք: Երբ ինչ-որ մի  բարձրաստիճան պաշտոնյա սոցապնախարարի տեսքով թույլ է տալիս այն, ինչ երեկ նկարագրեցիք, նստեցնում եք բանտ, բայց խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է: Քաղաքական պատասխանատվություն Հայաստանում երբեք եւ ոչ մի անգամ ոչ ոք չի կրել: Չի կրել, որովհետեւ դուք ստեղծել եք անպատժելիության այս համակարգը: Խոսեցիք Խաչիկյանի մասին: Իսկ Խաչիկյանն ի՞նչ է արել:  Խաչիկյանը փորձել է արդարություն  հաստատել: Նա երեւի մտածել է էսպես՝ եթե այդ մարդիկ՝ մահացածներն ու արտագաղթածները, կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան»:

Մյուս պատգամավորները սկսեցին ծիծաղել ու ծափահարել:

Նա նշեց, որ երբ իշխանությունները տեսնում են, որ միջին դասը պետք է քվեարկի իր դեմ, նրանք գերադասում են, որ այդ միջին դասն արտագաղթի, եւ դա անթաքույց էլ ասում են՝ «Բա ինչ անեն, մնան, որ հեղափոխություն անե՞ն: Թող գնան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Չար հումորի երկիր՝ Հայաստան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031