Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի անունով գրանցված ՍՊԸ չեն գտել

Մայիս 21,2013 13:57

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարզել է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի ներկայացրած 10 ընկերություններից ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ինչ-որ առումով կապ ունի միայն վեցի հետ:

«Մեգամոթորս» եւ «Ապէէրոն» ընկերությունների բաժնետերերը Գ. Խաչատրյանի զավակներն են , «Մեգաֆուդ», « Յուքոմ» եւ «Խրոնոգրաֆ» ընկերությունների բաժնետերերը ՊԵԿ նախագահի հորաքրոջ եւ հորեղբոր զավակներն են:

Հանձնաժողովը, մեկ տարի շարունակ  քննելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի  կողմից ներկայացրած դիմումը, թե արդյոք ՊԵԿ նախագահի  բիզնես գործունեությունը պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախում չի առաջացնում, հանձնաժողովը շահերի բախում չի արձանագրել:

Այսօր «Վարկած» ակումբում h/կ-ի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ

սպասում էին այն պատասխանին, ինչը ստացան. «Հանձնաժողովը կատարել է որոշակի հետաքննական աշխատանք, բայց թե այն որքանով է տալիս այն արդյունքը, որը կարող է գոհացնել հանրության լայն շրջանակներին, հեռու է բավարար լինելուց:

Հանձնաժողովը,  մեր օրենսդրությամբ վերլուծություն կատարելով, արձանագրել է, որ  հորաքրոջ զավակները չեն դիտվում փոխկապակցված անձինք: Իսկ մեր կողմից հիշատակված «Գալաքսի» հացի գործարանի, Ամասիայի կաթի գործարանի, «Գալաքսի» սուպերմարկետի վերաբերյալ հանձնաժողովն արձանագրել է, որ  գոյություն չունեն: Սրանք փաստաթղթային առումով գոյություն չունեն: Օրինակ  «Ալյանս տերմինալ» ընկերությունն էլ  գոյություն չունի, բայց հանձնաժողովն իր նույն եզրակացության մեջ նշել է, որ «Ալյանստրանսը» վերաձեւակերպվել է  «Տրանսալյանս» ՍՊԸ-ի, այս առումով դիմումի քննությունը կարճվել է»:  

Հ. Տիգրանյանի խոսքերով, հանձնաժողովը, եթե ուսումնասիրություններ կատարեր, թե օրինակ  իրենց նշած «Ապէէրոն» ու «Մեգամոթորս»  ընկերությունները, որոնք  խոշոր հարկատուներ են, արդյոք  հարկային արտոնություններ չե՞ն ստացել կամ ի՞նչ մաքսային ռեժիմով են ապրանքներ ներմուծում կամ արդյոք ընդգրկվա՞ծ են ստուգումների ստուգաթերթում, ապա.  «Եթե պարզվի, որ երբեւէ որեւէ ստուգման չեն ենթարկվել, դա կնշանակի, ինչ-որ տեղ օգտագործվել է ՊԵԿ նախագահի պաշտոնական լիազորությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031