Լրահոս
Օրվա լրահոսը

Անսահման պոպուլիզմ եւ ցինիզմ

Մայիս 21,2013 13:35

Ամեն մի ցավալի իրադարձության շուրջ առաջանում է երեք տիպի արձագայնք՝ ա/ անկեղծ մտահոգություն, բ/ քաղաքական շահարկում («վայ, էս ո՞ւր ենք հասել», «էս ո՞ւր է երկիրը գնում»), գ/ դավադրության տեսություն («միջազգային ուժային կենտրոններից ուղղորդվող մութ ուժերը ոտնձգություն են կատարում մեր անվտանգության նկատմամբ»): Երկուսում էլ կա պոպուլիզմի որոշակի դրսեւորում, որովհետեւ այդ երկու ուղղություններով խոսակցությունները դուր են գալիս մեր շատ-շատ հայրենակիցներին:

Ես այդ խոսակցությունները լսում եմ մանկուց, հետեւաբար՝ անկախ հասարակարգերից եւ ռեժիմներից: Երբ հավաքվում էին (են) նվազագույն ինտելեկտուալ հավակնություններ ունեցող մարդիկ, նրանք պարտադիր խոսում էին հրեաների եւ մասոնական օթյակների մասին՝ «բա դու չգիտե՞ս, ախպեր ջան, սաղ աշխարհը հրեաների ձեռն ա»: Ես դա ընկալում եմ որպես փոքր ժողովրդի որոշակի բարդույթների արտացոլում. երբ չես կարողանում ստեղծել քոնը, դատողությունների մեկնակետ ես վերցնում ուրիշների բացասական ընկալումը: Դե, իսկ առաջին արձագանքն ավելի ունիվերսալ արմատներ ունի՝ նման ընկալումը հատուկ է ոչ միայն աշուղական արվեստին («էրեկ լավ էր, քանց վուր էսօր»), ոչ միայն Խորենացու ողբին. նույն տրամադրություններ կան նաեւ Հին կտակարանում, մասնավորապես՝ Երեմիայի մարգարեություններում. «Նայեցի երկրին՝ ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դեպի երկինք՝ եւ չկար նրա լույսը»:

Ընդդիմության 20 տարվա քարոզչությունը հիմնված է այս տեսակ ողբի վրա, որը, կրկնեմ՝ ես կենցաղային խոսակցություններում լսել եմ նաեւ համեմատաբար կուշտ կոմունիստական ժամանակներում: Ժամանակակից ընդդիմադիրներն այս առումով բավականին տաղանդավոր «նախահայրեր» ունեն՝ ի դեմս 90-ականների Արշակ Սադոյանի, Սեյրան Ավագյանի եւ Դավիթ Վարդանյանի, որը խորհրդարանում տվեց առաջին նախագահին իր «պատմական» հարցը այն մասին, թե ինչպես է մեր խեղճ ժողովուրդը գոյատեւում մի աշխատավարձով, որով կարող է ամիսը ընդամենը երկու ձու գնել:

Այդ անսահման պոպուլիզմին մշտապես հակադրվում է անսահման ցինիզմը. «Այսօր, երբ մեր երկիրը գտնվում է փաստացի պատերազմի մեջ, որոշ ուժեր, որոնք ուղղորդվում են դրսից՝ որոշ այլ ուժերի կողմից, ջուր են լցնում մեր հակառակորդների ջրաղացին»: Որ երկիրը փաստացի պատերազմի մեջ է, դա ճիշտ է, բայց ինչո՞ւ այդ հանգամանքը պետք է զսպի «որոշ ուժերին» եւ շարքային քաղաքացիներին, բայց որեւէ ազդեցություն չի թողնում իշխանավորների ախորժակի վրա:

Հիշենք ցանկացած հիշարժան իրադարձություն եւ երկու կողմից կտեսնենք այդ վերաբերմունքը: Ընդդիմությունը փորձում է իր ողբով «ընդհանրացնել» դեպքը եւ խթան դարձնել բողոքի ալիքի համար, իշխանությունը փնտրում է ժողովրդի միանգամայն անկեղծ ու ինքնաբուխ բողոքի «ուղղորդողներին»: Սպանված զինվորի թաղման շուրջ կողմերի արձագանքը այդ իրավիճակի դասական դրսեւորումն է:

Ինչպես այս, այնպես էլ, ասենք, կարկուտի դեպքում անսահման պոպուլիզմի եւ ցինիզմի հակադրությունը խանգարում է հասկանալ երեւույթի բուն պատճառները եւ լրջորեն քննարկել իրավիճակից դուրս գալու ճանապարհները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Spartak says:

    Անկախության այս տարիների ընթացքում միշտ նույն մտահոգությունն եմ ունեցել. ինչպե՞ս կարող է դարեր շարունակ անկախություն ձգտած ժողովուրդը,անկախության հասնելով, քսան տարի շարունակ տառապի ու ոչնչի չհասնի:Ավելին՝ ղեկավարման աթոռներին հասնելով,շատ չինովնիկ-ներ ապականեցին անկախության իմաստն ու բովանդակությունը:Հիշում եմ, Ազատության հրա-պարակում մարդիկ ոգևորվել էին՝ տեսեք հիմա ո~նց ենք ապրելու:Ո~նց ապրեցինք, պարզապես ագահ ու չտես շատ չինովնիկներ սկսեցին սեփական գրպաններն ուռճացնել/ՀՀՇ-ի թալանի տարի-ները, որը շարունակվեց մինչև մեր օրերը/:Միջկությունը թափանցեց ամենատարբեր ոլորտ:Իսկ ո՞ր միջակությանը հատուկ չէ արկածախնդրությունը՝ կամ էսկողմ, կամ էն կողմ սկզբունքով:Ավելի շատ ,,էս կողմ,,-ով առաջնորդվեցին ու ամեն ինչ եղավ այն ինչ որ եղավ:Միջակությունները քանդեցին մեր երկիրը:Միջակ մարդու արտահայտություն չի՞. ,,Կարծում եք հեշտ է երկիր ղեկավարելը, կողքից հեշտ է թվում,,:Այ քեզ բա~ն…Այս էլ մեր վարչապետի արդարացումը:

    • gago says:

      …շատ պարզ: Դարերով անկախություն չունեցող ժողովուրդը, դարերով անկախ ապրելու փորձ չուներ, դարերով իշխվելով չեր կարող վատ բնավորություն ու սովորույթնել ձեռք չբերել: Հետևաբար, էվոլուցիոն մոտեցումը ամենաքիչ արյունոտ ճանապարհն է: Հեղափոխությունը կհանգեցնի անարդյունք արյունահեղության:

  2. ՀԲՀԿ Խոսնակ says:

    отсюда мораль: կան թե պոպուլիստ ընդիմադիրներ, թե ցինիկ իշխանավորներ, որոնք իրար արժանի են: Մնացածը կառուցողական գործիչներ են, այնպես որ ինչպես միշտ ձեզ կոչ ենք անում հանգիստ զբաղվել ձեր գործով:

    Եթե գործ չունեք` փասա-փուսեն հավաքեք ու, հայդա, համալրեք դավաճանների շարքերը, որոնք իրենեց տաքուկ ափերից մեր երջանիկ կյանքը թունավորելու ապարդյուն փորձեր են կատարում:

    Ինչպես երեկ հայտարարեց մեր ազնիվ վարչապետը, մենք նախընտրում ենք զարգացման էվոլյուցիոն ճանապարհը, որը ինչպես հայտնի է, միլիոնավոր տարիների հարց է: Ուզեք չուզեք, իրականությունը սա է, կյանքի օրենքներին հո դեմ չե՞ս գնա: Ինչ մնում է ինձ, ապա ես շատ եմ սիրում ինֆինիտեզիմալ փոփոխություններ արձանագրել ու ի ցույց դնել էվոլյուցիոն ճանապարհին:

    Հայաստանի Բարգավաճ Հանրապետական Կոնգրեսի Խոսնակ

  3. Համլետ says:

    Արամ ջան,բա էն “Ջերմուկը ծախենք,վարդի պես կապրենք”,”Մեր տակի մոլիբդենով ու ոսկով ալամ աշխարհին կառնենք”,”Որ ուզենք,Բյուրականի լազերով սաղի հերը կանիծենք”,”Սովետից անջատվենք тут же Ամերիկան մեր հողերը կտա”,”Գյուլբեկյանի կտակած փողերով շատ զիլ կապրենք” և այլն ու նմանատիպ՝ անկախականությունը պառաբանող պատիտակային մակարդակի սին երազների գովերք-փառաբանումները…Ես չգիտեմ,Դուք դրանք կհամարե՞ք “ինքնաբուխ բողոքը ողբի վերածված”՝ մեր ժողովրդին յուրահատուկ երազախաբություն…

  4. Հայկ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, երեւույթի բուն պատճառն այն է, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, իսկ իրավիճակից դուրս գալու ճանապարհը ընդամենը մի քանի ուժեղ և բարի մարդկանց կամքի դրսևորման խնդիր է…

  5. armen says:

    Մեր իրականությունը շատ լավ բնորոշող հոդված է, բայց կարդալով արձագանքները, տեսնում եմ, որ իրականությունն ավելի դառն է. ոչ ոք չի փորձում վերլուծությունը ծավալել կամ նոր մանրամասներ ավելացնել. բայց ՀՀՇ-ի առումով ամեն ինչ ճիշտ է, դրանք մեր մտածելակերպը թունավորեցին, թեև պր. աբրահամյանի ասածի պես, Խորհրդային պետության ժամանակ էլ մի բարի պտուղ չէինք

  6. Galust Yenokyan says:

    «պոպուլիզմի եւ ցինիզմի հակադրությունը խանգարում է հասկանալ երեւույթի բուն պատճառները եւ լրջորեն քննարկել իրավիճակից դուրս գալու ճանապարհները»
    Կարծում եմ իշխանական կողմին «իրավիճակից դուրս գալը» բոլորովին ձեռք չի տա դե իսկ ընդդիմության մեծ մասն էլ կարծես հարմարվել են պառլամենտական իրենց «աթոռներին»:

  7. Maxim says:

    Հարգելի՝ պ. Աբրահամյան: Անհամբեր սպասում եմ Ձեր մեկնաբանություններին, որ մի երկու բան էլ
    ես արտահայտվեմ: Ինձ թվում է՝ ինչպես և մյուս ընկերները, իմ ասածն ավելի կարևոր է, բայց վերջին
    հաշվով բոլորս էլ գրե թե նույն բանն ենք ասում: Միայն աստված մեզնից չխռովի,՝ մեր այս
    հանդուրժող լինելու համար, այսքան ապաշնորհ ղեկավար կոչվողներին հանդուրժելու համար:

  8. Haymard says:

    Ամեն ինչ նրանից է, որ երկրում չկա ժողովրդավարություն: Թե դա ինչ է սկի իշխանություններից շատերը չգիտեն, ամեն ինչ արդարացվում ու քողարկվում է պետական շահ գաղափարով: Ղարաբաղյան կլանը փորձելու է դեռ մի քանի անգամ վերարտադրվել, պատրաստ են նաև կրակել, դե պահպանելու սահմանադրական կարգը: Միգրացիան շարունակվելու է, նպատակը՝ Հայաստանում թողնել մոտ 250 հազար բնակչություն, սպասարկման ոլորտում: Ինտելիգենցիան շատ մեղավոր ա էս ամեն ինչում, շատ թուլ ա բարոյապես, կարելի է ասել, որ զրո ա…էսքանը դեռ:

  9. Լավատես says:

    Ճիշտ չէր լինի մեղադրել այծերին այգու ծաղիկներն ուտելու, այգին ապականելու մեջ: Հակառակը, տարօրինակ կլիներ, եթե այծերը այգին խնամեին, քաղհան անեին, ջրեին: Հարցն այլ է՝ ո՞վ է թույլ տվել այծերին այգի մտնեն: Եկեք մտածենք, ինչպես այծերին դուրս քշենք այգուց եւ այլեւս թույլ չտանք այգի մտնեն:

  10. Կարո Մելիքյան says:

    Այս ամենը,ըստ ինձ,մեզ մոտ ստեղծագործելու,արարելու,անդադար քրտնաջան աշխատելու,պայքարելու բացակայությունն է,թե իշխանավորների և թե,որոշ վայ ընդդմադիրների։ Իշխանությունները զբաղված էն միյայն՝ինչպես,նյութական (հանքեր և այլն) ,այնպես էլ մարդկային (արտագաղտ ) ռեսուրսների սպառմամբ։ Նրանք, իվիճակի չեն վեր կանգնել մարդուն հատուկ այնպիսի թուլություններից՝ինչպիսիք են՝անձնական շահը,հարստանալու,կուտակելու մոլուցքը, որը թմրադեղի նման նստած է նրանց մեջ։ Գիշեր-ցերեկ աշխատելը,քրտնելը շատ ծանր գործ է ՝այն մարդու համար ՝ում անծանոթ է աշխատանքի հաճույքը,որը վեր է ածվում արդյունքի։Ոչինչ իրեն-իրեն չի ստեղծվում առանց աշխատանքի,չաշխատող մեխանիզմը պետք է փոխել աշխատողով,որպեսզի վերջապես արդյունք լինի։ Նրանցից շատերը ժողովրդի աչքերին թոզ փչողներ էն,բայց ոչ աշխատող։՝

  11. Haymard says:

    Այծերին դուրս քշել հնարավոր չէ, քանի որ նրանց պաշտպանում են գայլերը՝ այն էլ ատամներով…Հնարավոր է ազգի աննախադեպ համախմբումը ինչ-որ բանի հանգեցնի, բայց պատմությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ դա տեղի է ունենում 1000 տարին մեկ, եթե ընդհանրապես տեղի է ունենում: Օրենքն ու ուժը (թե ֆորմալ, թե թաղային մակարդակի) այսօր գործում են ամեն գնով պահպանելու ներկայիս վարչակարգի հիմնած ուղղությունը: Վարչակարգի կարծիքով իրենք են երկրի փրկիչները, եթե անգամ այդ երկիրը զուրկ լինի բնակիչներից…

  12. Լավատես says:

    Ազգին, ինչպես երեխային՝ կարելի սիրել ու դաստիարակել, բայց պատասխանատու գործեր հանձնարարել միայն ազգի ընտրյալներին, որոնք ազգ սիրելու բնազդ ունեն եւ պատրաստ են ամեն գնով ազգը պաշտպանել:
    Եթե որմնադիրներն իրենց մասնագիտական շարժումն ունեն, այգին պաշտպանող այգեպաններն ել իրենց մասնագիտական շարժումը կարող են ստեղծել 😉 :

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031