Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Իսպիրյան. «Էրդողանի միակ հաջողությունը` Օբամայի հետ լուսանկարվելն էր»

Մայիս 21,2013 13:33

«Թուրքական կողմը նշանակալի պատվիրակությամբ մեկնել էր ԱՄՆ՝ թույլտվություն կորզելու Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելու համար: Էրդողանը մի քանի հստակ պահանջ ուներ, որպեսզի պաշտոնապես թափանցեր Սիրիա»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Ըստ նրա` Թուրքիան ԱՄՆ-ից ստացել էր հրահանգ, աջակցել՝ տապալել Ասադին, բայց այն աստիճանի անհաջողության մատնվեց, որ իսլամիստներին ներգրավեց գործում:

«Էրդողանի այցը Վաշինգտոն սպասված էր, սակայն Սիրիայի հարցում որեւէ կորզում նա չկարողացավ: Նրա միակ հաջողությունն այն էր, որ կարողացավ լուսանկարվել Օբամայի հետ: Թռիչքային կողմի հետ կապված ոչինչ չի խոսվում, դիվանագիտական կողմը այս առումով լռում է, բայց սա ոչ մի հաջողություն չկարողացավ արձանագրել»,- հավելեց Իսպիրյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031