Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքորոշումների հստակեցում է տեղի ունենում

Մայիս 21,2013 13:24

Այսօր  «Ելակետ» մամուլի ակումբում թուրք-սիրիական հակամարտության հնարավոր զարգացումներին անդրադարձավ արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նրա խոսքով` ներկա պահին տեղեկություններ կան, որ ռազմական գործողություներ են ծավալվում եւ պետք է ասել, որ մեծ հաշվով, այս ռազմական ակտիվությունն արդյունք է միջազգային հարթակներում ծրագրավորվածի: «Միանշանակ պետք է ասել, որ ռազմական գործողությունները փաստում են, որ Սիրիայում քաոսային վիճակ է, Բաշարը մեսիջներ ասելու նպատակ ունի»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, թե բանակցությունները կտանեն նրան, որ սեղանի շուրջ կնստեն հակամարտող կողմերը: «Ես հուսով եմ, որ կստացվի, քանի որ բազմաթիվ հանդիպումներ եղան, որոնց օրակարգում հենց Սիրիայի հարցն է»,- հավելեց նա: Եվ չնայած Բաշարն ասել էր, որ գնալու է մինչեւ վերջ, սակայն արաբագետը համոզված է, որ  նա գալիս է իր դիրքորոշումներով, ու այժմ դիրքորոշումների հստակեցում է տեղի ունենում:

Գրիգորյանը կարծում է` ակնկալվող բանակցությունները որոշակի արդյունք կտան, որովհետեւ սրված է իրավիճակը, ամեն ինչ այնքան խառն է, որ կողմերը պետք է գիտակցեն, որ միակ ուղին դա` բանակցություններն է ու այն արդյունք կտա, իսկ հիմա` բարձիթողի վիճակ է, անընդհատ մարդիկ են զոհվում:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031