Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր խնձոր»-ի թեման կրեատիվ մոտեցմամբ (Ֆոտոշարք)

Մայիս 21,2013 14:21

 «Կարմիր խնձոր»-ի թեման թերևս միշտ էլ մեզանում աղմկահարույց և քննադատական է հնչել: Գրեթե  բոլորը  լսելով այս արտահայտությունը երբեք չի ասոցացնում հենց մրգի կամ մրգի գույնի հետ: Չնայած թեմայի աղմկահարույց լինելուն նկարչուհի Աննա Մարտիրոսյանը, շատերին  հայտնի Ատուտան, փորձել է ռիսկի դիմել և իր բողոքը հայտնել նկարների միջոցով: Աննան ասում է,իր  բուն ասելիքն այն էր, որ «Կարմիր խնձոր»-ի թեման անձնական է, ոչ ոք իրավունք չունի քիթը մտցնել  զույգերի անձնական կյանք, այս հարցը բացի զույգերից իրավունք չունի քննարկելու ոչ ոք: Մարդիկ վերջապես պետք է հասկանան, որ աղջկա կուսության հարցը շատ ներանձնական թեմա է, և դրա մեջ խորանալը ուղղակի ծիծաղելի է: Ըստ Ատուտայի՝ իր  նկարներում գերակշռում են բաց տեսարանները: Կնոջը և տղամարդուն պատկերել է այդպես, որպեսզի իր բողոքը այդպես հայտնի: Նկարչուհին պատմում է, որ  միշտ է ռիսկի դիմում և իր ասելիքն ասում է այնպես, որ մարդիկ, տեսնելով իր նկարները, կարողանան ձերբազատվել բարդույթներից և ուղղակի ազատ փորձեն ապրել: Քննադատություններից չի վախենում, ասում է, որ դրանք միշտ իրեն օգնել են ավելի լավ ստեղծագործել: Ցուցահանդեսի օրիգինալությունը նաև նրանում էր, որ «Վան Գոգ» արտկաֆեում հյուրերին դիմավորում էին կարմիր խնձորներով: Ինչպես ասում է Ատուտայի ընկերը` Սամվելը, ով նույնպես նկարիչ է, նման ցուցահանդես կազմակերպելը երկուսի որոշումն է եղել: Նկարների մեջ ամենինց շատ հավանել է գունային համադրումները: «Ատուտա» կեղծանվամբ աղջկան դեռ փոքրուց են դիմել:  Նկարչուհին պատմում է, երբ փոքր էր, չէր կարողանում իր անունը հստակ արտաբերել և իրեն «Ատուտա» էր կոչում: Տարիների ընթացքում սկսեցին և՛ բարեկամները, և՛  ծանոթները իրեն այդպես դիմել: «Չնայած Ատուտայի աշխատանքները շատ ազատ են հայ հասարակության համար, բայց  միշտ են առանձնացել, թե իրենց օրիգինալությամբ և թե կրեատիվ էլեմենտներով,- ասում է նկարչուհու ընկերուհին, երկար ժամանակ չէ, ինչ ճանաչում է նրան, բայց նրա ոճն արդեն հասցրել է սիրել,- Աննայի մեջ սիրում եմ նաև հումորի զգացումը, որը կարողանում է իր նկարներում ամփոփել: Կարծում եմ, այն ինչ պետք է ասվեր Ատուտան հստակ պատկերել է իր նկարներում, ինչպես անցած ցուցահանդեսի ժամանակ, այս անգամ էլ իր կրեատիվությունը նա չի թաքցրել»: Հիշեցնենք, որ մայիսի 19-ից  սկսած «Կարմիր խնձոր» խորագրով ցուցահանդեսը դեռ մեկ շաբաթ կցուցադրվի:

PrevPhoto
NextPhoto

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031