Այսօր «Ելակետ» ակումբում արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադառնալով սիրիահայությանը՝ ասաց, որ պատերազմական գործողությունների ընթացքում հայ համայնքը մոտավորապես 50 զոհ է տվել: Նրա խոսքով` «Հայ համայնքի կողմից ակտիվություն է նկատվել հայտարարությունների տեսքով, ինչը ողջունելի է: Նրանք մինչ այժմ լռում էին, բայց իրենց հայտարարությունները շատ կարեւոր էին, ցույց տալու համար, որ պատրաստ են գործել հանուն ապագա Սիրիայի կառուցման, մանավանդ որ, այստեղ շահեր են բախվում: Հայ համայնքը պահպանում է չեզոքությունը, շարունակում է ապրել հիմնականում Հալեպում, բայց հակամարտությունը շատ սրված է, եւ ոչինչ չենք կարող բացառել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ