Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը գյուղնախարարին սուտ հանեց

Մայիս 21,2013 13:08

«Պարոն գյուղնախարար, 241 հազար տոննա խաղող կա՞: 812 հազար տոննա բանջարեղեն անհնար է արտադրել: Կարտոֆիլի արտադրությունը 645 հազար տոննա անհնարին է: Դա լրիվ սուտ է: Գյուղապետարանները ձեզ լրացնում-տալիս են»,- այսօր Սերգո Կարապետյանին այսպիսի հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, որ երեկ քննարկվում էր կառավարության ծրագիրը եւ հիմա պատգամավորները հայտնում են իրենց կարծիքը: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «100 անգամ ասել եմ՝ խաղողն ինչ ա, տեսեք դուք էդքան բերքատվություն ունե՞ք: Թվերն ուռճացվել են առնվազն 3 անգամ»: Հրանտ Բագրատյանը լուրջ քննադատեց ծրագիրը՝ խոսելով ներդրումները ճիշտ չկառավարելու, մի շարք խնդիրների մասին եւ բարկացած ամփոփեց՝ «Շնորհակալություն, ցտեսություն»: ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանը ծիծաղեց. «Էս գնո՞ւմ եք, պարոն Բագրատյան»:

«Հա»,- պատասխանեց պատգամավորը:

Ալեքսանդր Արզումանյանն էլ դժգոհեց, որ «Թվեր եք նշում՝ 100 հազար աշխատատեղ, ցույց տվեք մեխանիզմները: Երեկ պարզեցինք, որ Հայաստանում կա մենաշնորհ, գուցե մի քիչ էլ ճիգ թափենք, ասենք որտեղ է մենաշնորհը, ստվերը կրճատեք: Գյուղատնտեսության ոլորտում ջերմոցներ կառուցելու համար, առնվազն երեք անգամ ավելացնելու եք, դա ո՞նց եք անելու, կանչելու եք ֆերմերին, ասելու եք ջերմո՞ց կառուցի, ո՞նց եք անելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Խայտառակ երկրում՝ խայրառակ ծրագրեր:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031