Լրահոս
Օրվա լրահոսը

Դրա մեջ էլ են խաբում

Մայիս 21,2013 12:16

Բանից պարզվում է՝ կառավարությունը որոշել է 30 տոկոսով սուբսիդավորել գազի գինը հենց Հայաստանի սահմանին, եւ ոչ թե սուբսիդավորել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը։

«ՉԻ» – Սա շատ «շուստրի» որոշում է, եւ ահա թե ինչու։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն, ինչպես հայտնի է, Հայաստանին վաճառվող գազը թանկացրել է ընդամենը 90 դոլարով, բայց «Հայուսսգազարդը», դրանից օգտվելով, բնակչությանը մատակարարվող գազը թանկացնում է միանգամից 215 դոլարով, այսինքն՝ 125 դոլար էլ «իր կողմից» է թանկացնում։ Բայց Հայաստանի կառավարությունը, վւաստորեն, «Հայռուսգազարդի» թանկացման հետ գործ չունի, այսինքն՝ միայն սահմանի վրայի 270 դոլարի 30 տոկոսն է սուբսիդավորում, ինչն էլ կազմում է 81 դոլար։ Արդյունքում ստացվում է, որ «Հայռուսգազարդի» սահմանած սակագինը (221 հազար դրամ կամ 532 դոլար) կնվազի ընդամենր 81 դոլարով ել կկազմի 451 դոլար։ Հասկացա՞ք։ Այսինքն՝ կոնկրետ բնակչության համար կառավարությունն ընդամենը 15 տոկոսով է սուբսիդավորելու գագի սակագինը։ Բայց ամեն տեղ խոսում է 30 տոկոսի մասին։ Ինչպես միշտ։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031