«Իրատես De facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
– Ընտրական ցիկլը Հայաստանում ավարտվեց. Ձեր կարծիքով՝ քաղաքական դաշտի վերադասավորումները ևս ավարտվեցի՞ն։
– Իսկապես, համարյա երկու տարի տևեց «բարձր» ընտրական սեզոնը մեր երկրում։ Խորհրդարանական-նախագահական, ապա Երևանի ավագանու ընտրությունները հաստատեցին, որ քաղաքական դաշտի իշխանական բևեռում իրավիճակը պարզ է և հստակ, քաղաքական մեծամասնությունն ամուր կանգնած է իր բևեռում և կարողանում է պահել դաշտը՝ համագործակցելով համահունչ տեսակետներ ունեցող քաղաքական ուժերի հետ։ Ինչպես ժամանակին կանխատեսել էինք՝ հիմնական զարգացումներն ընդդիմության բևեռում են տեղի ունենում, և շարունակվող գործընթացները վկայում են, որ այդ բևեռը, փաստորեն, կայացած չէ։ Այդ դաշտում ակտիվ գործընթացներ են զարգանում՝ հին կուսակցությունների մասնատումներ ու միավորումներ, նորերի ստեղծում և այլ վերադասավորումներ, գործընթացներ՝ կապված ծրագրային խնդիրների հետ։ Այսպես, թե այնպես, քաղաքական համակարգի այդ կարևորագույն բաղադրիչը այսօր, թերևս, քաղաքական համակարգի չկայացածության հիմնական պատճառն է։
– Իշխանությունն իր մեղքը չի՞ տեսնում այդ չկայացածության մեջ։
Կարդացեք նաև
– Քաղաքական դաշտում խնդիրները փոխկապակցված են, ընդդիմության կայացածությունը կարևոր ու կենսական է քաղաքական համակարգի ամրության և բնականոն զարգացման համար։ Ձեր հարցը առաջին անգամ չեմ լսում՝ այդ ռեֆրենը քաղաքական վերլուծությունների մեջ պարբերաբար կրկնվում է։ Ի՞նչ անի իշխանությունը, նաև ընդդիմությա՞ն փոխարեն աշխատի։ Ընտրական այս ակտիվ շրջանը քաղաքական ուժերի համար լավ հնարավորություն էր իրենց ռեսուրսները գործողության մեջ ստուգելու, արդյունքները վերլուծելու և անհրաժեշտ շտկումներ անելու իրենց գործողություններում։ Ընտրությունները, ճիշտ է, հաջորդում էին իրար, բայց կարճ դադարները լավ հնարավորություն էին վերլուծությունների և հետևությունների համար։
Զրույցը վարեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ