Ռուսաստանի հակահետախուզական գործակալությունը տեղեկացնում է, որ իր ուժերը Մոսկվայում ահաբեկչություն են կանխել:
Հակաահաբեկչական ազգային կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվայի արվարձաններից մեկում փոխհրաձգության արդյունքում ահաբեկչության կազմակերպման համար կասկածվողներից երկուսը սպանվել են, երրորդ կասկածյալը ձերբակալվել է: Իրավապահներից մեկը թեթեւ վիրավորվել է, տեղեկացնում է ռուսաստանյան ուժային գերատեսչությունը:
Ըստ իրավապահների` երեք կասկածյալներն էլ ռուսներ են:
«Ազատություն» ռադիոկայան