Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Նախագահների հանդիպումը հարցականի տակ է»

Մայիս 21,2013 11:44

Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, անդրադարձավ ռուս-ադրբեջանական հարաբերություններին`  ըստ նրա, այս հարաբերությունների հատկապես վերջին տարիների դինամիկան հարաբերական է, խնդիրներ կան այդ հարաբերությունների հետ կապված: Մինասյանն գտնում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հետ կապված` չփոխվեց, եւ դժվար էլ փոխվի:

«Ինչքան ավելի վատանա ռուս-ադրբեջանական հարաբերություններն, այնքան ավելի է ուժեղանոմ հայ-ռուսական հարաբերություններն:

Այսօր Ադրբեջանի համար գլխավոր խնդիրն դա ներքաղաքական զարգացումներն են: Կարեւոր էր հատկապես այն օրենքի նախագիծը, որ Ադրբեջանը պատրաստվում էր ընդունել գրավյալ տարածքների հետ կապված փաստաթուղթ, որը կրկնում էր Վրաստանի` Սահակաշվիլիի կողմից ընդունածին, բայց դա հերքվեց»,-նշեց նա:

Անդրադառնալով նախագահների հանդիպմանը, Մինասյանն կարծիք հայտնեց, որ ինքը չի պատկերացնում այդ հանդիպումը, քանի որ չի հասկանում թե նախագահներն ինչ թեմայով պետք է խոսեն, քանի որ այս պահին,առաջին հերթին Ադրբեջանն ունի այնպիսի սահմանափակումներ, որ իրատեսական հույսեր չեն տալիս, բացի այդ` նա չի կարծում, որ արտաքին ճնշումը շատ մեծ է. «Նույնիսկ եթե այդպիսի հանդիպոմ լինի, ես դժվարանում եմ ասել, թե դա ինչ տեսանելի արդյունք կտա: Այս պահին իմ կարծիքով նախագահների հանդիպումը հարցականի տակ է»,- ավելացրեց քաղաքագետը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031