Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի»

Մայիս 21,2013 11:22

|«ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի  բլից-հարցազրույցը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որ տեղի է ունեցել Վերին Գետաշենի գերեզմանոցում՝ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում  սպանված զինծառայող, 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունից րոպեներ անց:

– Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է:

– Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:

– Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:

– Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:

– Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:

– Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:

– Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:

– Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:

– Դա ինչ երևույթ է, երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն:

– Կարո՞ղ եմ իմանալ դուք ով եք:

–  ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:

–  Շնորհակալ եմ. ես պատասխանեցի:

– Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:

–   Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ:

– Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերոթյունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:

–   Ի՞նչը:

–  Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել ի՞նչն է պատճառը:

– Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:

–  Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:

–  Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում…

–   Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:

–  Նրանցից մեկն էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: եթե հնարավոր լիներ, իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:

–  Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:

–  Շատ: Շատ:

Բարձրաստիճան, նախարարի տեղակալ շտաբի պետ…

-Շատ: Շատ:

– Անուն տվեք, մի հոգու անուն:

– Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:

-Քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է որևէ մեկը

– Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    ՀՀ պաշտպանության նախարար կոչված այս երևույթին որքան կարելի է համբերել, նա միանգամից դարձավ այս փտած համակարգի թարախակալած վերքը, որից ազատվելու միակ ելքը ամպուտացիան է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031