«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը երեկ եղել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում, որտեղ երեք օր առաջ հողին հանձնեցին 19-ամյա Լյուքս Ստեփանյանի դին:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի ընտանիքն, ի նշան բողոքի, շաբաթ օրը որդու դին որոշել էր տեղափոխել Երևան՝ Հանրապետության հրապարակ:
Նրանց հաջողվել է նոր բացահայտումներ անել՝ մասնավորապես, թե ինչ է եղել մինչև Սևան-Երևան մայրուղի գյուղացիների հասնելը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարվածում սպանված զինծառայողի հարազատներին, ինչպես են ՊՆ պետհամարանիշներով մեքենաները կանխում նրանց Երևան գալը, ինչպես են բռնության ենթարկվում կանայք և տղամարդիկ՝ մինչև ոստիկանապետ Վովա Գասպարյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ դեպքի վայր ժամանելը: