Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Իտալիայի Կրեմա քաղաքում անցկացված սամբո ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանի հավաքականի հաշվարկին չորրորդ մեդալը բերեց 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը: Նա նվաճեց արծաթե մեդալ:
Ավելի վաղ երկրորդ տեղ զբաղեցրել էր Տիգրան Կիրակոսյանը՝ 52-կգ, բրոնզե մեդալի արժանացել էին Սոսե Բալասանյանը՝ նույնպես 52 կգ եւ Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ