Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի կարծիքով, փորձեցին սպանված զինվորի դիակի վրա «քաղաքական շոու սարքել»

Մայիս 20,2013 21:36

Բլոգեր Տիգրան Քոչարյանն առաջիններից էր, ով Նոյեմբերյանի զորամասում օրեր առաջ սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան բերելու վերաբերյալ մեղադրեց իրավապաշտպան հ/կ-ներին սպանվածի ծնողներին հրահրելու մեջ:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ունի՞ տեղեկություններ, թե որ հ/կ-ներից են եղել հրահրողները, թե՞ պարզապես կարծիք է հայտնել:

«Եթե անունը չի հիշատակվում, ուրեմն ինչ-ինչ պատճառներ կան, որ չեն հրապարակվում, բայց կոնկրետ մարդիկ իրենք շատ լավ էլ գիտեն: Դիակը, երբ փորձում էին Երեւան բերել, արդեն խոսակցությունը գնաց, որովհետեւ մեկ օրվա մեջ մի քանի անգամ էդ որոշումը փոխվեց, ասացին բերում ենք, հետո չենք բերում, հետո բերեցին: Այլ ինֆորմացիա եւս կար, որ ամեն դեպքում մարդիկ են այցելել, եւ հերքում չեմ տեսնում, որ իրավապաշտպաններից որեւէ մեկը չի այցելել: Այս առիթը լավ օգտագործվեց, որ դիակի վրա քաղաքական շոու սարքեն»:

Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ պատճառներ կարող են լինել հրահրողների անունները չհրապարակելու համար, պարոն Քոչարյանն ասաց. «Դե թող իրենք հրապարակեն իրենց մեջի անունները, իրենք շատ լավ գիտեն՝ ովքեր են գնացել: Այդ երկու օրվա զարգացումները, պատրաստությունը ցույց են տալիս, որ նստած սպասում են, որ մի այդպիսի առիթ լինի, որ մի շոու սարքեն: Մեր քրիստոնեական, ազգային մշակույթի մեջ նման բան չկա, որ դիակը բերեն ու դիակի շուրջ քաղաքական գործընթաց վերլուծեն… Որ բանակում միջադեպեր են լինում, ցավալի է, որ բանակում խնդիրներ կան, դա էլ է խնդիր, որ բարձրաձայնել է պետք, դա էլ է պետք: Բայց հակաբանակային ալիքի միտում կա, մեկ էլ տեսնում ես զորակոչից առաջ հակաբանակային ալիք են սկսում: Բանակում կորուստներն անխուսափելի են, մեր բանակում կորուստները քչացել են: Խնդիրն այն է, որ փողոցից գողականը մտնում է բանակ, այդ երեւույթն է պետք փակել առաջին հերթին: Թե չէ ինչ է նշանակում դիակը բերել կառավարության դիմաց կանգնեցնել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031