Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կուբայի նորանշանակ դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը` Մոսկվա):
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները, քաղաքական երկխոսության ակտիվացման ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Փոխնարար Հովակիմյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:
ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ