Թողարկվել է Պրինց Իշխան Բաղդասարյանի քրեական դրամա ժանրի «Աբստրակցիա» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի բյուջեն կազմում է 1,5 միլիոն դոլար: Հայտնում է «Ասպարեզ» թերթը:
«Աբստրակցիա»-ն նկարահանվել է Լոս Անջելեսի մոտակայքում: Ֆիլմի տեւողությունը 100 րոպե է:
«Շատ հետաքրքիր էր պատշաճ գիտելիքներով մարդկանց խմբի հետ աշխատել, որոնք նույնպես հավատում էին ֆիլմի իրագործմանը», – ասում է Բաղդասարյանը, որը ֆիլմի եւ՛ ռեժիսորն է, եւ՛ սցենարի հեղինակը, – «Մենք պետք է նկարահանեինք խորը զգացական երկխոսության տեսարաններից սկսած, ոստիկանական կրակոցներով եւ մեքենաների բախումներով վերջացրած տեսարաններ: Մեր անձնակազմի նվիրվածությունն ու փորձը շատ կարեւոր էին այսպիսի բյուջեով ֆիլմը նկարահանելու համար»:
Ֆիլմում դերերով են հանդես գալիս «Օսկար»-ի հավակնած` Էրիկ Ռոբերթսը, Քեն Դավիթյանը, Հանթեր Այվիսը, Կորինո Ռիկոն, Նատալի Վիկտորիան, Ռիչարդ Մանրիքեզը եւ Ջեյմ Լյուիսը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ