Այսօր Aravot.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ մենք ունենք համատարած գնաճային ճնշումներ, գազի գնի բարձրացում, Ձեր՝ նախարարի աշխատավաձը ինչքանո՞վ է բավարարելու փակել այդ ծախսերը, եթե չունեք կողմնակի եկամուտ:
Նախարարը պատասխանեց. «Նախատեսված է նաեւ նախարարի աշխատավաձի բաձրացում: Աշխատավարձի բարձրացմկան տեմպերը պետք է առաջանցիկ լինեն գնաճից: Եթե գազի բարձրացման արդյունքում մենք կունենանք իքս տոկոս բարձրացում, իքս տոկոս գնաճ, որովհետեւ էներգետիկ ռեսուսներն ունեն իրենց մասնակցությունը բոլոր ոլորտներում՝ տրանսպորտ…Սա նշանակում է, որ աշխատավարձի բարձրացումն ավելի մեծ պետք է լինի, քան սպասվող գնաճը»:
Մեր հարցին Դուք Ձեր ընտանեկան բյուջեից շա՞տ եք ծախսում գազի համար, այս թանկացումը շա՞տ է հարվածելու Ձեր գրպանին՝ նախարարը պատասխանեց. «Ձմռան ամիսներին մոտ 30-35 հազար, կլինի 40 քանի հազար: Իսկ ամռան ամիսներին ավելի քիչ՝ 10 հազարի շրջանակներում: Ես եմ վճարում գազի վարձը, դրա համար գիտեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ